«ՄԻԳՈՒՑԵ ՇԱՏ ՖԻՆԱՆՍՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ ԼՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՆՔ»
Արխիվ 12-16«ՄԻԳՈՒՑԵ ՇԱՏ ՖԻՆԱՆՍՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ ԼՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՆՔ»
Օրերս «Հրապարակ» թերթը ՀՀ նախագահի մոտ հանդիպման չհրավիրված քաղաքական ուժերի փոխարեն նեղսրտել ու որոշել էր իր մաղձը թափել «Քրիստոնեադեմոկրատական միություն» եւ ՍԻՄ կուսակցությունների վրա: Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ. «Կարծում եմ` կուսակցությունների մասին խոսելիս պետք է գնահատել այդ կուսակցությունների քաղաքական որակն ու կարողությունը: Պրակտիկան ցույց տվեց, որ կան 60-70 հազար անդամ ունեցող կուսակցություններ, բայց նրանց մեջ մի հոգի չկա, որ կարող է աշխատել նախարար: Երբ պետք է լինում մեկին նշանակել նախարար, իրենք դրսից են հրավիրում: Հետեւաբար, որեւէ կուսակցության ողջ քաղաքական պոտենցիալը պայմանավորված է նրա որակներով: Այս անցած ժամանակաշրջանում ինչպես «Քրիստոնեադեմոկրատական միությունը», այնպես էլ «Սահմանադրություն եւ իրավունք միություն» կուսակցությունն ապացուցել են, որ միգուցե փոքրաքանակ լինելով հանդերձ` իրենց քաղաքական պոտենցիալով, վերլուծական կարողություններով, հանրային կյանքի կազմակերպման վերաբերյալ սեփական պատկերացումներով գերազանցում են շատ ու շատ հայտնի, այդ թվում նաեւ ընդդիմադիր կուսակցություններին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk