Ե՞ՐԲ Է ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԸ
Արխիվ 12-16Ե՞ՐԲ Է ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՍԻՍԻԱՆԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԸ
Լրատվամիջոցներն անդրադարձել էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված Սիսիանի ավագանու անդամ Սրբուհի Գրիգորյանի նամակի մասին, որն առնչվում էր Սիսիան քաղաքին:
Ավագանու անդամը նաեւ հայտարարել էր, որ ցանկություն ունի հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Շրջանառվող լուրերի համաձայն` Սրբուհի Գրիգորյանի վրա իր նամակի եւ դրա բովանդակության հրապարակումից հետո Սյունիքի մարզպետարանի կողմից ճնշումներ են գործադրվել: «Նման բան չկա»,- «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց ավագանու անդամը:
Հետաքրքրվեցինք` Սրբուհի Գրիգորյանի նամակի բովանդակության հրապարակումից հետո հանդիպում եղե՞լ է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի միջեւ: «Ոչ, ոչ: Սյունիքի մարզպետարանը պարզապես քաղաքակիրթ ձեւով պատասխանել է իմ նամակին»,- ասաց մեր զրուցակիցը:
Ի դեպ, Սրբուհի Գրիգորյանի հանդիպումը վարչապետի հետ նախատեսված է սեպտեմբերին. «Պետք է մեկնեմ Թբիլիսի, հետ գամ, նոր հանդիպումը կլինի: Հավանաբար, այն տեղի կունենա սեպտեմբերի վերջին»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk