Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին Օրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից

«ԲՈՐՈՒՍԻԱՆ» ԷԼ ԴԱՐՁԱՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒԱՆ «ԶՈՀԸ»

Արխիվ 12-16

«ԲՈՐՈՒՍԻԱՆ» ԷԼ ԴԱՐՁԱՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒԱՆ «ԶՈՀԸ»

 

Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանում մեկնարկեց հիանալի: Սակայն դա դեռ միայն սկիզբն էր, հայ ֆուտբոլիստը շարունակում է ավելի զարգացնել հաջողությունը` Դորտմունդի «Բորուսիայի» կազմում դառնալով հրաշալի գոլերի եւ գոլային փոխանցումների հեղինակ:Մինչ Մխիթարյանը շարունակում է արդյունավետության անձնական ռեկորդներ սահմանել, նրա անվան շուրջ առաջ եկավ բավականին ուշագրավ` ոչ այնքան մարզական, որքան քաղաքական խնդիր, որը կարող է ցնցել ֆուտբոլային աշխարհը: Ինչպես հայտնի է՝ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցներից մեկը կլինի ադրբեջանական «Գաբալան», որի հետ երրորդ տուրի հանդիպումն Ադրբեջանում տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին: Սակայն Մխիթարյանի մասնակցությունն այս խաղին կասկածի տակ է. ինչպես հայտնի է՝ Ադրբեջանից հնչում է սպառնալիք, թե հայ ֆուտբոլիստն այդ երկրի օրենսդրությամբ չի կարող ստանալ մուտքի վիզա, քանի որ եղել է Ղարաբաղում: Իսկ Բաքուն, ինչպես հայտնի է, Ղարաբաղ այցելողներին համարում է իր երկրի սահմանն ապօրինի հատած անձ,ովքեր Ադրբեջան այցելելու դեպքում կարող են ձերբակալվել: Էլ չասած, որ Ադրբեջանն առհասարակ մուտքի վիզա չի տրամադրում Հայաստանի քաղաքացիներին:

Իհարկե, դորտմունդյան ակումբի մամուլի քարտուղար Սաշա Ֆլիգեն ակումբի անունից հույս է հայտնել, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա հանդիպմանը մեկնելիս, բայց դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանին դա կարող է  հետաքրքրել: Ընդ որում, այս հարցի հետ կապված բավականին հետաքրքիր «բանավեճ» է սկսել զարգանալ, որտեղ քննարկվում են Ադրբեջանի հնարավոր քայլերը: Առաջինը՝ մինչեւ վերջ թույլ չի տալիս Մխիթարյանի մուտքը, եւ եթե «Բորուսիան» էլ որոշի մինչեւ վերջ գնալ, ապա, ըստ մասնագետների, կարող է հասնել խաղն առհասարակ Ադրբեջանից տեղափոխելուն: Հաջորդը՝ Բաքուն մարզական ազատությունների պատճառաբանությամբ չի արգելի Մխիթարյանին իր երկիր մտնել: Բայց այս դեպքում էլ կա այն վտանգը, որ խաղը կարող է անկանխատեսելի ընթացք ստանալ, հատկապես, եթե Մխիթարյանը «հանդգնի» գոլ խփել:

Արդյունքում, թեեւ ՈւԵՖԱ-ն ամենաբարձր մակարդակով հույս է հայտնել, թե ամեն ինչ կանի, որ «ցանկացած ֆուտբոլիստ իրավունք ստանա մասնակցելու մեր մրցաշարերին՝ անկախ քաղաքացիությունից եւ ելքի իրավունք կամ վիզայի թույլտվություն ստանալուց», սակայն որոշ մասնագիտական աղբյուրներ ակնարկում են, որ ամենայն հավանականությամբ կփորձեն ավելորդ լարվածության չգնալ: Այսինքն՝ Մխիթարյանին միգուցեեւ թույլատրեն Ադրբեջան մեկնել, սակայն նա ամենայն հավանականությամբ չի էլ մեկնի, մեկնելու դեպքում էլ՝ խաղին չի մասնակցի: Ասենք՝ դա ձեռնտու է նաեւ «Բորուսիային», քանի որ Մխիթարյանի ներկայությունը դաշտում առաջ կբերի թիմի նկատմամբ հանդիսատեսի ամենակոպիտ ռեակցիան: Առավել եւս, որ ադրբեջանական «Գաբալան» ամենեւին էլ այն թիմը չէ, որին հաղթելու համար «Բորուսիան» ունենա Մխիթարյանի կարիքը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված