Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով Ապշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔ Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԻՐԵՆՔ ԵՆ ՀՈՒԶՎԱԾ

Արխիվ 12-16

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԻՐԵՆՔ ԵՆ ՀՈՒԶՎԱԾ

 

Չնայած օդերեւութաբաններն այս տարի սեպտեմբերին խոստանում են ջերմ եղանակ, չմոռանանք, որ չգրված կանոնի համաձայն` սեպտեմբերը միշտ էլ ջերմ է լինում այն ընտանիքների համար, ում փոքրիկը կամ էլ թոռնիկն այդ տարի առաջին անգամ գնում է դպրոց: Համաձայնեք, որ նման եռուզեռ ամեն օր չի գրանցվում հայկական ընտանիքներում: Սեպտեմբերիմեկյան ուրախ տրամադրությունն այս տարի կջերմացնի նաեւ մի քանի հայ ճանաչված անձնավորությունների ընտանիքները, այդ թվում` հեռուստահաղորդավար ԱՐՏԱԿ ՀԵՐԻՔՅԱՆԻ, երգչուհի ՀՌԻՓՍԻՄԵ ԵԼԻՆՅԱՆԻ եւ դերասան ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ, երգչուհիներ ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԱՐՄԻՆԿԱՅԻ, ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, ջութակահար ԿԱՐԵՆ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻ, պարուհի ԻՌԵՆ ՈՒԼԻԽԱՆՈՎԱՅԻ եւ դերասան ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ օջախներում. նրանցից շատերը կամ առաջին կամ էլ երկրորդ անգամ են ապրում այդ հաճելի զգացողությունները: «Իրավունքը» ներկայացնում է նրանցից մի քանիսի սպասումներն ու զգացողությունները:

 

 

ԱՅԺՄ ԷԼ ՈՐԴՈՒ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՆ Է ՎԱՅԵԼՈՒՄ


Արամ Խաչատրյանի անվան տրիոյի ջութակահար ԿԱՐԵՆ ՇԱՀԳԱԼԴՅԱՆՆ արդեն երկրորդ անգամ է, որպես ծնող, ապրում այդ զգացողությունները. չորս տարի առաջ դստեր, այժմ էլ` որդու դպրոցական առաջին քայլերն է վայելում. «Անշուշտ ուրախ ենք, սպասումները մեծ են, այդ առումով արդեն ունենք մեծ աղջկաս փորձը, նա այս տարի արդեն 4-րդ դասարան է գնում: Տղաս` Մարկը, հենց նույն դպրոցն էլ հաճախելու է: Երեկ մենք գնացինք դպրոց, եղանք ծնողական ժողովի, ծանոթացանք դասարանցիների հետ: Կարեւորը, որ Մարկը շատ ոգեւորված է, մանավանդ, որ օրերս մանկապարտեզում պայուսակ է նվեր ստացել ու հենց այդ պայուսակով էլ որոշել է դպրոց գնալ»,- մեզ հետ զրույցում ասաց Կ. Շահգալդյանն ու կարեւորելով դպրոցը` շարունակեց. «Դպրոցը գիտելիքների, ինֆորմացիայի աղբյուր է, նոր միջավայր երեխայի համար: Իսկ մեզ համար էլ`  հետաքրքիր է, թե Մարկն ինչպես կդրսեւորի իրեն նոր միջավայրում»:

Իսկ ինչ վերաբերում է որդու ապագա մասնագիտությանը` ջութակահարն ասաց, որ դա թողել են որդու ընտրությանը. «Ոչինչ ասել չեմ կարող, անգամ չենք էլ մտածել այդ ուղղությամբ: Մեր ընտանիքում մասնագիտության ընտրության շրջանակը շատ լայն է, սակայն` երեւի ճիշտ է վստահել հենց իր ընտրությանը»:


«ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒԸ ՏԵՍԱ ԻՄ ԱՂՋԿԱ ՄԵՋ»


Երգչուհի ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւս հուզված է ու երջանիկ, նրա միակ դուստրն այս տարի եւս առաջին դասարան գնաց: Երգչուհին «Իրավունքի» հետ զրույցում  կիսվելով իր մայրական զգացողությունների մասին` ասաց, որ դստեր հետ դպրոց մտնելիս` մտովի տեղափոխվել է մանկություն:

- Բնականաբար շատ հուզված եմ, ուրախ ու երջանիկ, կարեւորը, որ դուստրս` Սոնա-Լանան, շատ տրամադրված է դրական լիցքերով: Մենք երեկ գնացինք դպրոց` գործերը հանձնեցինք, ծանոթացանք ուսուցչական անձնակազմի հետ եւ այսօրվանից արդեն կգնանք դպրոց: Երբ երեկ գնացինք դպրոց, մի քիչ զգացմունքային եմ, շատ հուզվեցի, հիշեցի իմ առաջին սեպտեմբերի 1-ը: Բնականաբար, շատ լավ հիշողություններ ունեմ դպրոցից, որովհետեւ մենք եղել ենք շատ պարզ, միամիտ, անմիջական: Մեր այն զգացողությունը, որ անհամբեր սպասում էինք, թե երբ պետք է գա սեպտեմբերի 1-ը, որ գնանք դպրոց, այսօր նկատեցի աղջկաս մոտ: Նա եւս անհամբեր սպասում էր այս օրվան: Երեկ դպրոցում նա անհամբեր սպասում էր, որ պետք է հարցեր տան, ու ինքը պետք է պատասխանի: Որոշ հարցեր տվեցին, նա շփոթված, բայց պատրաստակամ պատասխանեց, հայացքով կարծես ասելով` ես գիտեմ այդ հարցերի պատասխանները: Մի խոսքով` իմ մանկությունը ես տեսա իմ աղջկա մեջ:

- Այսօր ծնողները երբեմն դժգոհ են լինում հանրակրթական դպրոցի տված կրթությունից, Ձեր դստերը վստահությա՞մբ եք ուղարկում դպրոց:

- Այն դպրոցը, որտեղ պետք է հաճախի բալիկս, շատ ծնողների խորհրդով եմ ընտրել` իրենց բալիկները հաճախում են եւ շատ գոհ են, դրա համար իմ ընտրությունն էլ կանգ առավ այդ դպրոցի վրա: Մասնավոր դպրոց է` լեզուների ուղղվածությամբ, ե՛ւ պայմաններն են լավ, ե՛ւ վարձավճարը:


«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ`ԿՍԻՐԻ ԴՊՐՈՑԸ»


- Փաստորեն` լեզուների մասնագե՞տ է ցանկանում դառնալ:

- Դեռ քոլեջում ես զգացի, որ նա ռուսերեն եւ անգլերեն` առանց ակցենտի, մաքուր հնչյուններն արտաբերում է: Աղջիկս նաեւ հետաքրքրասեր է, շատ է սիրում պատմական հաղորդումներ նայել: Նա խաղերից ու մուլտֆիլմերից զատ, համացանցի որոնողական համակարգով փնտրում եւ ուսուցողական, պատմական հաղորդումներ է նայում: Այդ փաստն ինձ ուրախացնում է, նա հարուստ պաշար կունենա, եւ կարծում եմ` կսիրի դպրոցը:

- Այսինքն` նշույլներ չկա՞ն, որ մայրիկի գործը կշարունակի:

- Ոչ, կան տվյալներ, կամաց-կամաց նկատում եմ, որ երգի նոտաները մաքուր է երգում, արդեն դա ձեւավորվում է իր մոտ: Բացի այդ, հաճախում է պարի, լողի, անգամ խեցեգործության ու անհամբեր ասում է` մամա, ե՞րբ ենք գնալու խեցեգործության:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված