ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ
ՍՊԱՌՆՈՒՄ
Տավուշի մարզում երեկ՝ սեպտեմբերի 1-ին, հակառակորդի կողմից վիրավորված 19-ամյա Վլադիմիր Գեւորգյանը եւս տեղափոխվել Մուրացանի զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը` համեմատած 22-ամյա Գոռի հետ, ավելի լավ է: Չնայած երկուսի կյանքին էլ, փառք Աստծո, վտանգ չի սպառնում, առողջական վիճակները կայուն ծանր են: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերի 1-ին մի քանի ժամ գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Չինարի գյուղերը: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ կա երկու վիրավոր՝ ժամկետային զինծառայողներ 19-ամյա Վլադիմիր Արամի Գեւորգյանը, եւ 22-ամյա Գոռ Համբարձումի Գեւորգյանը։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
