ՀԱՅՏՆԻ Է ԴԱՐՁԵԼ ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՎԵՊԻ ԱՆՈՒՆԸ
Արխիվ 12-16ՀԱՅՏՆԻ Է ԴԱՐՁԵԼ ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՎԵՊԻ ԱՆՈՒՆԸ
Պարզվում է, որ բրիտանացի գրող Ագաթա Քրիստիի «Տասը փոքրիկ ներգր» վեպն աշխարհում ամենահայտնին է:
Գրողի լավագույն վեպը որոշվել է համացանցում կազմակերպած քվեարկության արդյունքում, որին մասնացել են մոտավորապես 15 հազար մարդ աշխարհի տարբեր երկրներից: Իսկ «Սպանություն արեւելյան ճեպընթացում» եւ «Ռոջեր Այքրոյդի սպանությունը» գրքերը հայտնվել են երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում:
Գրողի թոռը`Մեթյու Պրիչարդը նշել է, որ քվեարկության նման արդյունքն իր համար սպասելի էր.«Տաս փոքրիկ ներգր» վեպն այն աշխատանքներից մեկն է, որի համար տատիկս շատ էր հպարտանում: Ես կզարմանայի, եթե այդ գիրքը չճանաչվեր ամենտարածվածը, այն արժանի հաղթող է»,-հայտնել է Մ.Պրիչարդը:
Քվեարկությունն անցկացվել է Ա. Քրիստիի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ, որը կնշվի սեպտեմբերի 15-ին:
«Տաս փոքրիկ ներգր» վեպի հերոսները տաս տարբեր մարդիկ են` տարբեր երկրներից, սոցիալական տարբեր կարգավիճակով եւ տարիքով: Նրանք բոլորը հայտնվում են փոքրիկ անմարդաբնակ կղզիում, որտեղ խորհրդավոր հանգամանքերում մահանում են:
Մինչ այսօր աշխարհում հայրուր միլիոն օրինակով վաճառվել է գիրքը, այս վեպի հիման վրա նկարահանվել են մի քանի ֆիլմեր:
Ագաթա Քրիստին հայտնի դարձավ 1920-ական թվականներին, երբ հրատարակվեց նրա առաջին վեպերը: Նա գրել է 80 վեպեր ու հեքիաթի ժողովածուներ, 19 պիեսներ, որոնք թարգմանվել են աշխարհի ավելի քան 70 լեզվով:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk