ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴ. «ԲԱԶՄԱԹԻՎ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐ ԼՔԵԼ ԵՆ ԵՐԿԻՐԸ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՆՐ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ»
Արխիվ 12-16ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴ. «ԲԱԶՄԱԹԻՎ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐ ԼՔԵԼ ԵՆ
ԵՐԿԻՐԸ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՆՐ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ»
Ինչպես հայտնի է, նախկին սոցապ նախարար, նախկին ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը դիմում է գրել, որպեսզի կրկին անդամակցի ԲՀԿ-ին: «Իրավունք»-ը ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանից պարզեց`կարող ենք արձանագրել, որ կուսակցությունում հիմա ներհոսք է եւ բացի Գեւորգ Պետրոսյանից` կուսակցություն կվերադառնան նաեւ նախկին ԲՀԿ-ականներ: Նաիրա Զոհրաբյանը նախ հիշեցրեց կուսակցությունը լքածների պաշտոնական թիվը` 104: «Չեմ բացառում, որ բազմաթիվ կուսակցականներ լքել են երկիը զուտ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի պատճառով: Փետրվարից հետո երեք անգամ վերահաշվարկ է կատարվել կուսակցությունում ճշգրտելու կուսակցականների իրական թիվը: Բայց եւս մեկ վերահաշվարկ կատարելու ենք: Մեզ համար կարեւոր է իմանալ մեր կուսակցականների իրական թիվը: Այս պահին ԲՀԿ-ին նոր անդամագրվածների թիվը 1000-ի ց ավելի է: Նրանք մարդիկ են, որոնք երբեւէ այլ կուսակցության անդամ չեն եղել» ,- ասաց Զոհրաբյանը:
Տիկին Զոհրաբյանի խոսքով` իր համար ոգեւորող է այն, որ կուսակցությունում մեծ թիվ են կազմում մտավորականները, երիտասարդները:
Կուսակցության ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ թեեւ Գեւորգ Պետրոսյանը միայն երեկ է ստացել ԲՀԿ-ի անդամատոմսը, սակայն նրա հետ` որպես լավ իրավաբանի, կապը եղել է, անգամ տարբեր խնդիրների շուրջ քննարկումներ են եղել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk