ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ՕՐ» ԱՄԵՆԱՄՅԱ ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ՕՐ» ԱՄԵՆԱՄՅԱ ՓԱՌԱՏՈՆԸ


Սեպտեմբերի  5-ին Լոռու մարզում կմեկնարկի «Թումանյանական հեքիաթի օր» ամենամյա 10-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին եւ համարվում է «Տիկնիկները հանուն խաղաղության եւ միջմշակութային երկխոսություն» համաշխարհային երթի եւ տկնիկային թատրոնների միազգային փառատոնի շարունակություն: Այս տարի փառատոնի շրջանակներում  նախատեսված է միջոցառումների շարք`ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Փառատոնը կմեկնարկի Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղից` «Բարեկենդան» ներկայացմամբ:

10-րդ հոբելյանական փառատոնին  կմասնակցեն տիկնիկային թատրոններ Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Ուկրաինիայից, Թուրքմենստանից եւ Բուլղարիայից, ինչպես նաեւ թատերախմբեր Արցախից եւ Հայաստանի տարբեր մարզերից: «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ նշեց, որ ուրախ է, քանի որ փառատոնով կարողանում են մեծ ուրախություն պարգեւել մանուկներին եւ օրինակ ծառայել աշխարհի շատ երկրների, որտեղ մինչ այսօր պատերազմների զոհ են դառնում մանուկները.«Ուրախ եմ, որ մեր գործընկերներն աշխարհի տարբեր երկրներից գալու են Հայաստան եւ մասնակցեն փառատոնին, որը դեմ է ցեղասպանություններին, բռնություններին ու վայրագություններին: Փառատոնի միջոցով կշեշտադրվի նաեւ Հովհ. Թումանյանի որբախնամ գործունեությունը, որը նա ծավալեց Հայոց ցեղասպանությանն հաջորդող  տարիներին»,-ընդգծեց Ա. Սաֆարյանը եւ տեղեկացրեց, որ փառատոնի ընթացքում կանցկացվի սեմինար «Տկնիկները հանուն խաղաղության», «Երջանիկ մանկություն`երջանիկ ապագա», «Տիկնիկային գործիչների դերը պատերազմների եւ ահաբեկչական գործողությունների արդյունքում առաջացած սթրեսային ապրումների հաղթահարման գործում» եւ «Վավերագրական գործունեություն մանկատներում եւ հատուկ հաստատություններում» թեմաներով:

Փառատոնի ընթացքում թատերական ներկայացումներ կցուցադրվեն Լոռու մարզի քաղաքներում, գյուղերում ու ավաներում: Ամեն օր կգործի «Երեկոյան ակումբը», որտեղ կքննարկվեն ներկայացումները եւ հանրահայտ տիկինիկային գործիչների կողմից կանցկացվեն վերպետության դասեր:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԻ խոսքով`«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը կարեւոր է նրանով, որ անցկացվում է Լոռու մարզում եւ հարակից գյուղերում.«Այս փառատոնը բոլորին, հատկապես երեխաներին մեծ տոն է պարգեւում, կարեւոր է, որ փառատոնի մասնակից օտարերկրացիներին հնարավորություն է ընձեռվում այցելելու Հովհ. Թումանյանի տուն- թանգարան եւ մարզի պատմամշակութային վայրեր»,-նշեց Ա. Ղազարյանը:

«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նաարարության,  Լոռու մարզպետարանի, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» աջակցությամբ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված