ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ`«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՀԱԿ-Ի ՀԵՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏ ՍՏԵՂԾԻ
Արխիվ 12-16ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ`«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՀԱԿ-Ի ՀԵՏ
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏ ՍՏԵՂԾԻ
Սահմանադրական բարեփոխումների գործընթացին դեմ հանդես եկող ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չի բացառվում` միասնական ճակատ կազմեն ընդդեմ նոր Սահմանադրության նախագծի: Այս մասին «Իրավունք»-ին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա հերքեց այն լուրերը, թե նոր Սահմանադրությանը դեմ եղող քաղաքական ուժերը` ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» տարաձայնություններ ունեն եւ չեն կարողանում մի հայտարարարի գալ: Թեեւ սահմանադրական բարեփոխումների թեմայով «Ժառանգությունը» ՀԱԿ-ի հետ պաշտոնական հանդիպումներ չի սկսել, սակայն Արմեն Մարտիրոսյանը չբացառեց` ՀԱԿ-ի հետ կլոր սեղանի շուրջ նստեն: «Ես այս սցենարը ոչ միայն չեմ բացառում, այլեւ ցանկալի սցենար եմ տեսնում»,- եզրափակեց կուսակցության փոխնախագահը:
Հ.Գ. Թե որքան նման ցանկալի սցենարներ են ձմռան նման եկել ու անցել, պետք է հերթով հիշել ու գնահատել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk