ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿՆ ՈՒՐԻՇ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԿԱՐԻ՞Ք ՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿՆ ՈՒՐԻՇ  ՄԱՍՆԱԳԵՏԻ

ԿԱՐԻ՞Ք ՈՒՆԻ

 

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման մասին   խոսակցությունները դարձյալ շարունակվում են: Հրապարակված լուրերի համաձայն` Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է  առաջիկայում մեծ հարցազրույցներով հանդես գալ, ինչպես նաեւ սատարել Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցությանն ու Արա Աբրահամյանին, ով, ըստ տեղեկությունների, ցանկություն ունի մասնակցել գալիք  խորհրդարանական ընտրություններին:

«Իրավունք»-ը փորձեց այս տեղեկությունները ճշտել պարոն Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից: Վերջինս, սակայն, նախ ասաց, որ չի ցանկանում մեզ հարցազրույց տալ: Երբ հստակեցրինք, որ հարցազրույց չենք ցանկանում վերցնել, այլ պրն Քոչարյանի հետ կապված տեղեկություն ճշտել, Վիկտոր Սողոմոնյանն այսպես արձագանքեց. «Դուք բավական ազատ ոճով գրում եք: Գուցե  դուք  ինքներդ գրեք այն, ինչ մտածում եք»:

Իհարկե, կարող ենք գրել, պրն Սողոմոնյան, բայց, այնուամենայնիվ, ցանկանում ենք տեղեկանալ` նախկին նախագահը  կսատարի նախկին ԱԳ նախարարի կողմից ստեղծվելիք կուսակցության ստեղծման աշխատանքներին: Հարցին պատասխանելու փոխարեն էքս նախագահի մամլո խոսնակը սկսեց երկար-բարակ լո-լո-ներ կարդալ  լրագրողական էթիկայի մասին. «Երբ լրագրողական էթիկային համապատասխան գրել կսոովորեք, այն ժամանակ զանգեք, ես կպատասխանեմ»:

Հակադարձեցինք Վիկտոր Սողոմոնյանին` հիշեցնելով, որ նրա բոլոր պարզաբանումները  անխտիր հրապարակել ենք, իսկ թե լրագրողը դրանից զատ, ինչ կարծիք կարող է գրել, դա իր իրավունքն է: «Լրագրողական էթիկան կարծիք արտահայտելու մեջ չէ, այլ ձեւակերպումների: Մտածեք ձեր ձեւակերպումների մասին, հետո զանգեք»:

Օսկանյանին սատարելու, նրա թիկունքին կանգնելու մասին  հարցադրումը նորից կրկնեցինք: Հարցը կարծես թե Վ. Սողոմոնյանի քիմքին հաճելի չէր. «Ես իմ պայմանն արդեն ասացի: Դուք աշխատեք (նկատի ունի լրագրողական էթիկայի հետ կապված իր «պայծառ» մտքերն ընդունելը-խմբ.)  հետո զանգեք, միասին աշխատենք: Շնորհակալություն, հաջողություն»:

Հ.Գ. Տեղին է հիշել Ռոբերտ Քոչարյանի հայտնի խոսքը այլ մասնագետի մասին: Պրն Սողոմոնյան, դուք հավանաբար ուրիշ մասնագետի կարիք ունեք: Իսկ մենք, միեւնույն է, գրելու ենք, այն ինչ տեսնում ու կարծում ենք: Լրագրողական էթիկայի մասին ձեր «բարձրակոչ» մտքերը հնչեցրեք այլ տեղում ու այլ մարդկանց համար:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումԵնթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված