Երեվանի վարչական շրջանների ղեկավարները ներկա են գտնվել սեպտեմբերմեկյան միջոցառումներին
Արխիվ 12-16Երեվանի վարչական շրջանների ղեկավարները ներկա են
գտնվել սեպտեմբերմեկյան միջոցառումներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները ներկա են գտնվել նոր ուսումնական տարվա առիթով Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում կազմակերպված տոնական միջոցառումներին: Հյուրերի թվում եղել են նաև օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ:
Հանդիսությունների ընթացքում ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Վարչական շրջանների ղեկավարները շնորհավորել են մանկավարժներին, ծնողներին և աշակերտներին՝ վերջիններիս հորդորելով լավ սովորել ու ստացած գիտելիքները հետագայում ներդնել Հայաստանի Հանրապետության և քաղաքամայր Երևանի հզորացման գործում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk