ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻ ԿԱՊՐԻԶՆԵՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ
Արխիվ 12-16ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻ «ԿԱՊՐԻԶՆԵՐԸ» ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ
ՀԱՆԴԵՊ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՏՄՊՊՀ-ն այսօր քննում է «Մարաթուկ» տուրիստական ընկերության դեմ հարուցած վարչական վարույթը: Մինչ վարույթի սկսվելը, ՏՄՊՊՀ-ն արհեստական խնդիրներ ստեղծեց լրատվամիջոցի ներկայացուցիչների համար, եւ մոտ 15 րոպե լրագրողներին թույլ չէին տալիս վերեւ բարձրանալ:
Մի քանի անգամ լրագրողների կողմից ՏՄՊՊՀ-ի համապատասխան բաժին համառորեն զանգահարելուց եւ պահանջելուց հետո, որպեսզի վերացվեն արհեստական խոչընդոտները, ի վերջո թույլ տվեցին լրագրողներին ներս մտնել:
Ի դեպ, նշենք, որ ՏՄՊՊՀ-ի վերելակը չէր աշխատում: Լրագրողները ստիպված եղան 5 հարկ ոտքով բարձրանալ:
Բացի լրագրողներից` «Մարաթուկ»-ի դեմ հարուցված վարույթին ցանկություն ունեին մասնակցելու նաեւ մի շարք ՀԿ ներկայացուցիչներ, որոնց եւս թույլ չէին տալիս նիստին մասնակցել: Եվ միայն լրագրողների բողոքներից հետո նրանց եւս թույլ տրվեց վերացնել: Սակայն խոչընդոտները սրանով չավարտվեցին: Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս անգամ «Մարաթուկ»-ի դեմ հարուցված վարչական վարույթը քննվեց դռնփակ, բայց հետաքրքրիրն այն է, որ եթե նախորդ անգամ նիստը դռնփակ քննելու պահանջը ներկայացվեց Արտակ Շաբոյանի կողմից, այս անգամ «ծանր» բեռը դրվեց հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Հայկ Կարապետյանի ուսերին: «Մարաթուկի» շահերի պաշտպանի կողմից իրավական հիմնավորումները այն մասին, որ նիստը դռնփակ քննելը հիմնավորված չէ, հանձնաժողովը, ի դեմս Ա. Շաբոյանի, ուղղակի անտեսեց: Ավելին` Շաբոյանը կողմնապահություն էր դրսեւորում. մինչ դռնփակ նիստը սկսվելը նա մեծ դժվարությամբ էր ձայնի իրավունք տալիս «Մարաթուկ»-ի փաստաբանին: Ի վերջո, նիստը դռնփակ քննելու պահանջը դրվեց քվեարկության եւ, բնականաբար, միաձայն ընդունվեց:
Մանրամասները`տեսանյութերում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk