Այսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան Էլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր

Որոշումները պետք է կայացվեն կոլեգիալ մտածողության արդյունքում. Գալուստ Սահակյան

Արխիվ 12-16

Որոշումները պետք է կայացվեն կոլեգիալ

մտածողության արդյունքում. Գալուստ Սահակյան



Ազգային ժողովում Սահմանադրության նախագծի վերաբերյալ քննարկումների ընթացքում բարեփոխման կարիք ունեցող հոդվածները կենթարկվեն փոփոխությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Անդրադառնալով դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ Սահմանադրության նախագծում տեղ գտած կայուն մեծամասնության վերաբերյալ դրույթը պետք է տեղափոխվի ընտրական օրենսգիրք, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այո’, ես էլ եմ այդ կարծիքին: Ընդհանրապես կայուն մեծամասնություն ապահովելու համար տարբեր եղանակներ կան: Ես կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովն էլ կմտածի և տարբերակներ կառաջարկի, այստեղ էլ քննարկումների ընթացքում կգանք համաձայնության: Իսկ կայուն մեծամասնությունն անհրաժեշտ է ցնցումներից խուսափելու համար: Եթե Ազգային ժողովը չի ունենում կայուն մեծամասնություն, անընդհատ կառավարություն պիտի փոխվի: Ես կարծում եմ, որ մեր պետությունն այն վիճակում չէ, որ մենք նման բան թույլ տանք»:

ԱԺ նախագահը չհամաձայնեց հնչող տեսակետների հետ, թե Հանրապետական կուսակցությունը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է իշխանությունը պահելու համար: «Ենթադրենք Սահմանադրությունը չի փոխվում և մեզ մոտ մնում է կառավարման գործող մոդելը, Հանրապետական կուսակցությանն ի՞նչ է եղել, որ չկարողանա պահպանել իշխանությունը: Յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է իր տեսակետը հայտնել այս կամ այն հարցի վերաբերյալ, սակայն այս փոփոխությունները միտված չեն Հանրապետական իշխանությունը պահելուն: Եթե նման նպատակ լիներ, կարելի էր ԱՊՀ շատ երկրների նման Սահմանադրությունից հանել այն հոդվածը, որն արգելում է մեկի անձին երկրորդ պաշտոնավարման ժամկետից հետո առաջադրվել նախագահի պաշտոնում: Կարծում եմ, որ դա ավելի հեշտ է, քան մարդկանց բացատրել, որ պետք է լինի կոլեգիալ մտածողություն, որ ամեն ինչի կենտրոնում պետք է լինի մարդը, և որոշումները կայացվեն կոլեգիալ մտածողության արդյունքում»,­ շեշտեց ԱԺ նախագահը:

Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը փոխեց դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում, Սահակյանը պատասխանեց, որ դեռևս ծանոթ չէ այդ կուսակցության դիրքորոշմանը: Դիտարկմանը, թե ԲՀԿ­ում, ըստ էության, արդեն կողմ են սահմանադրական բարեփոխումներին, Սահակյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ԲՀԿ­ի դիրքորոշումը մենք կիմանանք քննարկումների և քվեարկության ժամանակ: Բայց նաև կարող եմ ասել, որ փետրվարյան իրադարձություններից հետո քաղաքական իրավիճակ է փոխվել երկրում և դիրքորոշումների փոփոխությունները կարող են պայմանավորված լինել դրանով»: Դիտարկմանը, թե ընդդիմությունը պատրաստվում է «ոչ»­ի շարժում սկսել՝ ընդդեմ սահմանադրական բարեփոխումների, նա ընդգծեց, որ իրեն մտահոգում է այդ «ոչ»-­ը: «Գիտեք այս վերջին տարիների ընթացքում հասարակության մեջ մի կերպ ամրագրվեց, թե ինչ բան է ընդդիմությունը: : Հիմա էլ հասարակությունը պետք է կարողանա կռահել, թե ինչ բան է «ոչ»­ը: Դրա համար այդ «ոչ»­ի համար ես իսկապես մտահոգվում եմ»,­ ընդգծեց ԱԺ նախագահը:

 


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԴՐՎԱԾ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒՄ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ՄԵԾԱՀ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԷլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուցԴժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված