ՖԼՈՐԵՆԻՏԻՆՈ ՊԵՐԵՍԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՓԱԿ ՓԵՂԿԵՐԻ ԴԵՄ (ծաղրանկար)
Արխիվ 12-16ՖԼՈՐԵՆԻՏԻՆՈ ՊԵՐԵՍԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՓԱԿ ՓԵՂԿԵՐԻ ԴԵՄ (ծաղրանկար)

Ամառային տրանսֆերային պատուհանը փակվեց, իսկ Դավիդ Դե Խեայի այդքան սպասված ու քննարկված տեղափոխությունն Արքայական ակումբ այդպես էլ տեղի չունեցավ: Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը տրանսֆերը հաստատող փաստաթղթերը ժամանակին Լա Լիգա չեն ուղարկվել, արդյունքում գործարքը չի կայացել: Դավիդ Դե Խեան եւս մեկ մրցաշրջան կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդում»։ Այս իրադարձությունը ծաղրանկարիչ Օմար Մոմանիին ոգեշնչել է ստեղծել հերթական ծաղրանկարը: Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կանգ չի առնում տրանսֆերային պատուհանի «փակ փեղկերի» առաջ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
