ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՇԱՆՏԱԺԻ ԼԵԶՎՈՎ` ''ՄԵՆՔ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ՉԵՆՔ ՀԱՐՎԱԾԵԼ''.
Արխիվ 12-16ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՇԱՆՏԱԺԻ ԼԵԶՎՈՎ` «ՄԵՆՔ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ՉԵՆՔ ՀԱՐՎԱԾԵԼ»
Շարունակվում է իրարանցումը Բաղրամյան- Պռոշյան խաչմերուկի վրա: Երեւանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիայի մասնակիցները իրենց շատ անհնազանդ ու անշնորհք էին պահում. «Նրանք ոստիկաններին սկսեցին հարվածել անգամ քարերով, քաշքշել, հայհոյել, հետեւաբար մենք ստիպված էինք նրանցից ոմանց ձերբակալել, իսկ հիմա մեզ վրա ժամ են դնում»:
«Իրավունքի» դիտարկմանը, թե ակցիայի մասնակիցները շանտաժ են անում, Վ. Օսիպյանը ասաց` այո, այդպես է ստացվում:
«Իրավունք»-ի հետ զրույցում Վաղինակ Շուշանյանն ասաց, որ իրենք որեւէ ոստիկանի չեն հարվածել. «Նրանք սուտ են խոսում, մենք ոչ մի ոստիկանի չենք հարվածել»,- նյարդայնացած ասաց Վ. Շուշանյանը:
Ի դեպ, ինչպես տեղեկացրեց Վ. Օսիպյանը, մի քանի րոպեից պարզ կլինի` ձերբակալվածները երբ ազատ կարձակվեն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk