ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՆԵՇ ԵՆ ԿԱԶՄԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՄՈՏ
Արխիվ 12-16ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՆԵՇ ԵՆ ԿԱԶՄԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ
ՄՈՏ
Րոպեներ առաջ ոստիկանները բերման են ենթարկել <Ոչ թալանին> նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանին եւ եւս երեք ակտիվիստի: Նրանց ինքնությունը դեռ ճշտվում է, ակցիայի մյուս մասմակիցները շարունակում են պայքարել: Ոստիկանները Բաղրամյան պողոտայի վրա, նախագահի նստավայրի գտնվող մայթեզրը ամբողջությամբ փակել են եւ թույլ չեն տալիս, որ ակտիվիստները փակեն Բաղրամյան պողոտան: Այնտեղ է գտվում նաեւ Երեւանի ոստիկանության վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ով <Իրավունքին> փոխանցեց, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նա կխոսի ակցիայի ավարտից հետո. <Այս պահին մենք կատարում ենք մեր աշխատանքը>:
Ինչպես հետո տեղեկացանք ձերբակալվածներից մեկը Արթուր Չիբուխչյանն է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk