ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ՈՐԴԻՆ ՄՏԱԴԻՐ Է ՔԱՂԱՔԱԳԵՏ-ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏ ԴԱՌՆԱԼ
Արխիվ 12-16ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ՈՐԴԻՆ ՄՏԱԴԻՐ Է ՔԱՂԱՔԱԳԵՏ-ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏ ԴԱՌՆԱԼ
Ազատազրկման դատապարտված ձախողակ հեղափոխական Շանթ Հարությունյանի որդին` Շահենը, «Ֆեյսբուքում» ամփոփելով իր ամառը, մատնանշել է, որ մասնակցել է գրեթե բոլոր փողոցային ակցիաներին: Սակայն պատանին, ճիշտ է, դեռեւս տուրք տալով պատանեկան հեղափոխական մաքսիմալիզմին, այնուամենայնիվ, արդեն մտածում է ապագա մասնագիտության մասին:
«Չեմ ցանկանա կրկնենք անցյալում թույլ տված սխալները: Նոր ուսումնական տարի է գալիս: Ամբողջ իմ ուժն ու եռանդը ներդնելու եմ ուսմանս մեջ, որպեսզի կարողանամ մեկ տարի հետո ընդունվել համալսարան, Միջազգային հարաբերությունների քաղաքագիտության ֆակուլտետը: Ընտրել եմ այդ բաժինը, որ կարողանամ քաղաքական կրթություն ստանալով` փողոցային ճիշտ պայքար տանել»,- գրում է Շահեն Հարությունյանը: Ինչեւէ, ամենայն հավանականությամբ, բուհական տարիների ընթացքում հեղափոխականությունն աստիճանաբար կպակասի, առավել եւս, որ քաղաքական գիտելիքները` որպես այդպիսիք, մարդուն ավելի լրջախոհ են դարձնում: Իսկ հաշվի առնելով այդ պատանու համառությունը` գրեթե վստահ կարելի է ասել, որ մասնագիտությունը լավ է սովորելու:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk