Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով Ապշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔ Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

Զարմացած

Արխիվ 12-16

 

Այսօր սեպտեմբերի 1-ն է` այն օրը, երբ բազում հայ մանուկներ առաջին անգամ ոտք են դնելու դպրոց: Ու կարող եմ պնդել, որ երեւի թե լավ օր է լինելու, քանզի երբ համակարգչիս մկնիկը դիպավ առաջին պատահած տեղին «Ֆեյսբուքի» տարածքում, միանգամից ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻՆ վերաբերող դրական լիցքեր հաղորդող տեքստ հայտնվեց. «Ընկերոջս տնից տուն էի վերադառնում, երբ մի փոքր ուշ, բայց ոչ ուշացած Բարեկամության կանգառ մոտեցավ 71 համարի երթուղայինը: Երթուղային նստելիս նկատեցի փակցրած Նժդեհի նկարը եւ խոսքերը, նայեցի ու մոռացա բեղուն անցած օրը եւ ցնծություն ապրեցի: Ճանապարհին մտածում էի, որ հենց այսպես էլ պետք է լինի` երթուղայիններում, ավտոբուսներում նույնիսկ մետրոյում եւ ինքնաթիռներում: Նորմալ է այս երեւույթը եւ աննորմալ նրա բացակայությունը: Կեցցե 71 համարի երթուղայինի վարորդը: Շնորհակալ եմ ե՛ւ այս, ե՛ւ մնացած բոլոր այն վարորդներից, որոնք սթափ եւ գիտակից ձեւով ամեն օր աշխատում են ու անվնաս տեղափոխում են մեր ժողովրդին: Ակամայից հիշեցի Գարեգին Նժդեհի խոսքերը. «Երբ ցեղն է գործում, Գարահիսարցի մի հյուսն դառնում է Անդրանիկ, եւ Սեբաստացի մի շինական` Մուրադ»:

 

Քանի որ պոզիտիվով ենք սկսել մեր զարմանքը, ապա ներկայացնենք այն զարմանալի, բայց գրեթե հաճելի տեղեկատվությունը, որը հնչեցրել է «Մոդուս Վիվենդի» կազմակերպության ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ. «Ադրբեջանը գրեթե համոզված է, որ չի կարող բացարձակ հաղթող դուրս գալ, վնասները մեծ են լինելու»: Ավելին, պարոն Պապյանը նշեց մի հանգամանք, որը խանգարում է, որպեսզի ավագ եղբայր Թուրքիան օգնության գա Ադրբեջանին. «Թուրքիայի մտավորականության ու ժողովրդի մեջ սկսել է ադրբեջանցիների նկատմամբ բացասական վերաբերմունք ձեւավորվել»:
Իսկ «Ոտքի, Հայաստան» շարժման ձախողակ երիտասարդ առաջնորդ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ խոստովանելով հանդերձ, որ ուսումնառության պատճառով երկու շաբաթ գրեթե «Ֆեյսբուք» չի մտել ու զերծ է մնացել գաղջից, այնուամենայնիվ, իր կազմակերպության անունից տարածում է մի զարմանալի հայտարարություն. «Քաղաքական դաշտում ստեղծված դասավորության հրամայականն է ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորվել` ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու եւ ժողովրդի իշխանությունը յուրացումից ազատելու գործում: «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը հրավիրում է բոլոր այն ընդդիմադիր ուժերին, ովքեր մերժում են Սերժ Սարգսյանի հետ համագործակցությունը` սահմանադրական կարգի փոփոխության գործում, մասնակցել սեպտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին»: Զարմանալի է, ինչպես այդ երիտասարդը չի խերվում իր նախորդ հանրահավաքների առավել քան սակավամարդությունից, եւ մի՞թե նրան թվում է, որ, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը (լավ, քարը տրաքի գոնե Վարդան Օսկանյանը) կգան իր մանրահավաքին:
Ինչ վերաբերում է ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ, ապա վերջինիս պատկանող քարոզչամիջոցը, որը հայրենասեր երիտասարդությունը վաղուց կոչել է «Զիբիլնեթ», արդեն զարմանալիորեն հանդես է գալիս թուրքի սովորական մանրիկ ագենտին վայել հրապարակումներով. «Սա մի հասարակություն է, որն իշխանություն է ուզում փոխել մեկ օրում` առանց քաղաքական հաշվարկների: Քաղաքականությունը երկարատեւ պայքարի մեջ է, մեկ օրում տեղի է ունենում հեղափոխությունը: Ավելին, ինքը մեկ օր է ուզում, որպեսզի «Ղարաբաղի ուրվականը» (այսինքն, ղարաբաղաադրբեջանական սահմանային սադրանքները, որոնք Սերժ Սարգսյանի իշխանության խաղաքարտն են) չհասցնի ջլատել նրան: Ժողովուրդը լիցքավորված է այդ մեկօրյա հեղափոխության համար, սակայն փողոց դուրս չի գալիս, որովհետեւ անիշխանության վախն այնուամենայնիվ ջլատում է»: Դե, սա չմեկնաբանենք, բավարարվենք ընդամենը «յախք» բառով:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված