ՀԱՅԱՍՏԱՆ ՏՐԱՆԶԻՏՈՎ ՄԵԿՆՈՂ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԴՈՄՈԴԵԴՈՎՈՅՈՒՄ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՔԻՉ ԽՈՍԱԼ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆ ՏՐԱՆԶԻՏՈՎ ՄԵԿՆՈՂ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ
ԴՈՄՈԴԵԴՈՎՈՅՈՒՄ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՔԻՉ ԽՈՍԱԼ
Այսօր iravunk.com-ին զանգահարած քաղաքացին ապշահար ներկայացրեց, որ հանդիպել է անսպասելի դժվարությունների Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում: Վերադառնալով Չերնոգորիայից «Սիբիր Ավիա» ավիաընկերությամբ, նա պետք է փոխեր իր օդանավը Մոսկվայում, քանի որ ցավոք սրտի Չերնոգորիայից-Երեւան ուղիղ չվերթ չկա. «ինքնաթիռում հայտնաբերեցի, որ բոլոր ուղղություններով բագաժը տրանզիտային ուղեւորները ստանում են երթուղու վերջում` տեղ հասնելուց, բացառությամբ Հայաստան-Ղազախստան մեկնողները, ովքեր ուղեբեռը պետք է ստանան Դոմոդեդովոյում, հետո նորից այն հանձնեն Երեւան մեկնող օդանավի համար: Չերնոգորիայից ժամանելու եւ Երեւան մեկնելու ժամերի տարբերությունն ընդամենը երկու ժամ է: Պարզվեց, որ ուղեբեռ ստանալուց բացի, մենք պետք է երկու անգամ անցնեինք անձնագրային հսկողություն, այսինքն մեկ անգամ մտնեինք ՌԴ տարածք եւ անմիջապես այնտեղից դուրս գայինք, որպեսզի մեկնեինք Հայաստան: Ես ստիպված հարցրեցի, թե ինչու է Հայաստանի համար այդքան անհարմարություն ստեղծված, սահմանապահներից մի կին ԿԳԲ-ական տոնով պատասխանեց, թե լավ կլինի ես քիչ խոսամ»:
Նշենք,, որ մեզ զանգահարողի ընտանիքը ստիպված է եղել, շնչակտուր վազել ուղեբեռի բաժնից դեպի գրանցում եւ հակառակը, որպեսզի չուշանա Երեւան մեկնող ինքնաթիռից այն դեպքում, որ բոլոր այլ ուղղություններով տրանզիտ ուղեւորները պարզապես մի ինքնաթիռից անցնում էին մյուսին: Թե ինչն է այդ ամենի պատճատը iravunk.com-ը կպարզի համապատասխան պետական մարմիններից:
ԱՐՄԵՆՈւՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
