Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով Ապշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔ Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

ՈՎ ԿԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԱՄԵՆԱԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ՏԻՏՂՈՍԸ

Արխիվ 12-16

ՈՎ ԿԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԱՄԵՆԱԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ՏԻՏՂՈՍԸ

 

Մեր տեղեկություններով` օրերս ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված կուսակցությունը` «Քաղաքացիական պայմանագիր» անվանմամբ, գրանցել են: Չնայած նրան, որ վերջին շրջանում եղան գործիչներ, ովքեր փորձեցին ստեղծել կուսակցություն կամ գոնե հայտարարեցին դրա մասին, գրանցման առումով անհաջող ընթացք ունեցան: Զորօրինակ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ստեղծված «Ալյանս» կուսակցությունը չգրանցվեց, որի համար նրանք ստիպված եղան օգոստոսի 29-ին երկրորդ անգամ, բայց արդեն փակ համագումար անցկացնել, իսկ թե ինչ կլինի հետագայում, դեռ պարզ չէ: Այս ամենը որոշ շրջանակների մոտ խանդի տեսարաններ է ստեղծում, թե ինչու պետք է Փաշինյանի կուսակցությունը, որն ի դեպ այդքան էլ մարդաշատ չէր իր համագումարին, պետք է արտոնություն ունենա եւ այս կերպ քաղաքական դաշտում կրի ամենաընդդիմադիրի տիտղոսը: Չնայած, կրկին մեր տեղեկություններով, Փաշինյանը այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգներում, որպեսզի մի կլորիկ գումար հայթայթի` նորաթուխ կուսակցության առաքելությունն իրականացնելու համար: Իսկ թե ինչու Միացյալ Նահանգներից` դա թողնում ենք ընթերցողի հայեցողությանը, չէ որ խորհրդարանում իշխանությունների վրա ամենաբարձր գոռացողը համարվում է Փաշինյանը, որից մասնաբաժին է հասնում նաեւ «հարազատ» խմբակցությանը:

 


Ի դեպ, կան լուրեր նաեւ, որ նոր կուսակցություն է պատրաստվում գրանցել տխրահռչակ Վարդան Օսկանյանը: Հասկանալի է, որ դա լինելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին քաղաքական հենարանը կամ հանգրվանը: Կան լուրեր, որ Օսկանյանը կուսակցության մասին կհայտարարի Ռ. Քոչարյանի սահմանադրական բարեփոխումների մասին հայտարարությունից հետո, որտեղ նա ամենայն հավանականությամբ դեմ կարտահայտվի:
Մեկ այլ նորաստեղծ կուսակցություն է մոգոնել վանաձորցի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Սակայն նա դժվար թե կարողանա զավթել ընդդիմադիրի տիտղոսը, քանի որ ներքաղաքական հարցերում Մարուքյանը լուրջ ընդդիմություն լինել չի կարող, ինչը ցույց է տալիս փորձը: Նրա հիմնական ընդդիմադիր կեցվածքը կլինի արտաքին քաղաքականության հարցերում` որպես թունդ հակառուսական եւ նույնքան թունդ արեւմտամետ գործիչ:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված