Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով Ապշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔ Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

««ԸՆՏԱՆԻՔ» ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՐԻՐ»

Արխիվ 12-16

««ԸՆՏԱՆԻՔ» ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՐԻՐ»

 

Երեկ գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարդու իրավունքների պաշտպան ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ նշեց, որ ընդամենն օրեր առաջ  է պաշտոնապես ստացել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, եւ մինչեւ շաբաթվա վերջ ՄԻՊ գրասենյակը մաս-մաս կհրապարակի իր դիտողությունները. «Կտանք հստակ մասնագիտական եզրակացություն, հատկապես այն գլուխների եւ հոդվածների վերաբերյալ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, եւ դրա մեջ կլինեն թե՛ դրական, թե՛ բացասական երեւույթներ կամ փոփոխություններ, որոնք մենք կտեսնենք կամ կարձանագրենք»: Այնուամենայնիվ, «Իրավունքին» հաջողվեց սահմանադրական բարեփոխումների նախագծում տեղ գտած աղմկահարույց դրույթների մասին պարզել Կ. Անդրեասյանի տեսակետը, ինչը ներկայացնում ենք ստորեւ:

 

–Պարոն Անդրեասյան, կա՞ մտավախություն, որ մարդու իրավունքների պաշտպանի եզրակացությունը սահմանադրական բարփոխումների վերաբերյալ նույնպես սվիններով կընդունվի, ինչպես եղավ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության դեպքում:
– Կարծում եմ` իմ եզրակացությունները կարող են սվիններով ընդունվել, բայց իմ նպատակը սվիններով քննարկում հրահրելը չէ: Ես կասեմ այն, ինչ օբյեկտիվորեն կարծում եմ այս նախագծի մասին, մնացածը կքննարկեն մարդիկ: Այնպես որ, չեմ կարող կանխատեսել իրենց ռեակցիան իմ առաջարկներին:
– Վենետիկի հանձնաժողովն առաջարկում էր սահմանադրության մեջ փոփոխել «ընտանիք» հասկացության ձեւակերպումը, քանի որ, ըստ նրանց, այն ոչ թե կնոջ եւ տղամարդու միասնության արդյունք է, այլ երկու անձերի` անկախ սեռից: Հետաքրքիր է, թե ո՞րն է «ընտանիք» ձեւակերպումը` ՄԻՊ գրասենյակի համար:
– Ըստ իս, «ընտանիք» ձեւակերպումը, որն ամենասուր խնդիրներից մեկն է Հայաստանում, պետք է լինի հասարակության ընդհանուր ընկալումներին հարիր: Արագացնել ցանկացած գործընթացներ մեզ մոտ, որոնք կարող են առաջացնել հասարակության արժեհամակարգի լուրջ ցնցումներ, անտեղի են: Այն ավելի մեծ վնաս կլինի բոլոր մարդկանց հանդուրժողականության պաշտպանության եւ այլ խնդիրների լուծման համար: Այսինքն` չափից դուրս արագացնել Հայաստանում որոշակի գործընթացներ` կարող են վտանգ ստեղծել հենց նույն իրավունքների պաշտպանության եւ առանձին խմբերի պաշտպանության համար:
– Ի վերջո, կո՞ղմ եք, ի հեճուկս Վենետիկի հանձնաժողովի, մեր սահմանադրագետների կողմից «ընտանիք» ձեւակերպման մեջ շեշտադրված կնոջ եւ տղամարդու միասնություն գաղափարին:
– Ես կողմնակից եմ այն ընդհանուր արժեհամակարգին, որն այսօր կիսում է մեր հասարակությունը, իհարկե, ծայրահեղություններին դեմ լինելով:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված