Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

ՄՈՍԿՎԱՆ ՈՒ ՊԵԿԻՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՄՈՍԿՎԱՆ ՈՒ ՊԵԿԻՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՈՒՄ ԵՆ

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին երկու օրերին կրկին համաշխարհային գրեթե բոլոր հիմնական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Ընդ որում՝ արեւմտյան եւ արեւմտահպատակ լրատվամիջոցների մի զգալի մասը իսկական հիստերիա է սարքել: Մինչդեռ ՌԴ նախագահն այս անգամ ոչ մի աշխարհացունց հայտարարությամբ կամ արարքով հանդես չի եկել, նա ընդամենը վարչապետ Մեդվեդեւի հետ կիրակի առավոտյան այցելել էր մարզասրահ:

ԻՐԱՆԱԿԱՆ ՀՈՒՅՍԵՐՆ ՈՒ ՁԱԽՈՂՈՒՄԸ


Հասկանալի է՝ մարզասրահ գնալ-չգնալն ամենեւին էլ էականը չէ. դա պարզապես հակապուտինյան քարոզչությանը տեմպ տալու առիթ էր: Բայց նաեւ նկատենք, որ դեռ վերջերս՝ Իրանի հետ հայտնի պայմանավորվածություններից հետո մինչեւ իսկ նախագահ Օբաման սկսել էր միանգամայն ջերմ ակնարկներ հղել ռուսների հասցեին, թե առանց Մոսկվայի ամենագործուն աջակցության` այդ պայմանագրին հնարավոր չէր հասնել: Դա, ըստ էության, ԱՄՆ-ից հնչեցված գլոբալ մեսիջ էր,  որ համաշխարհային նշանակության նույնիսկ անլուծելի թվացող հարցերի լուծումներ կարող են լինել Մոսկվա-Վաշինգտոն համատեղ ցանկության եւ համագործակցության դեպքում. համենայնդեպս՝ քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում հիմնականում հենց այդպես էլ ընկալեցին Օբամայի ասածը: Դրանից հետո ինչ-որ արտառոց ռուս-ամերիկյան տեսանելի բախումներ չեն էլ նկատվել, որ ամերիկյան քարոզչամեքենան նման կտրուկ շրջադարձի պատճառ ունենար:
Չնայած՝ այս ընթացքում Իրանի հետ պայմանագրի թեման կարծես թե այնպիսի շրջադարձ ունեցավ, որ հաստատ ՌԴ-ի հետ հարաբերությունները կտրուկ սրելու պատճառ է: Ստորագրման փուլում Օբաման առավել քան ոգեւորվել էր այդ փաստաթղթով՝ այն համարելով իր մեծագույն դիվանագիտական, ավելին՝ աշխարհաքաղաքական հաղթանակը: Ընդ որում՝ նաեւ Պուտինի նկատմամբ: Այսինքն, թե դրա արդյունքում Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Թեհրանը կսկսի կամաց-կամաց տեղափոխվել արեւմտյան տնտեսական եւ դրանով էլ՝ քաղաքական ազդեցության գոտի, ինչը կնշանակի նաեւ Մերձավոր Արեւելքում ռուսների ջախջախիչ պարտություն: Եվ Մոսկվան էլ, երբ խոչընդոտելու փոխարեն իր իսկ ձեռքով նպաստեց իրեն միայն գլոբալ պարտություն խոստացող այդ պայմանագրին, ուրեմն տնտեսական պատժամիջոցների պատճառով խելքի է եկել՝ անցնելով Վաշինգտոնի թրի տակով: Ուրեմն, մնում է վերջին քայլը՝ Մոսկվայի օգնությամբ իր այդ հիմնական ուժային եւ էներգետիկ դաշնակցից զրկված Չինաստանին եւս տեղը նստեցնել ու վերջ, երկար տարիներ ԱՄՆ-ի համաշխարհային հեգեմոնիան ապահովված կլինի: Գումարած՝ առաջիկա նախագահական ընտրություններում այս արտաքին հաղթանակները կդառնան Օբամայի մատնանշած թեկնածուի ցնցող հաղթանակի լավագույն տրամպլինը:

Միայն թե իրավիճակը «մի փոքր» հակառակ հունով գնաց: Նախ՝ Իրանը հայտարարեց, որ պատժամիջոցների չեղյալ հայտարարելն ամենեւին էլ չի նշանակում, որ իրենք կփոխեն իրենց քաղաքական ուղղվածությունը: Դրան էլ հաջորդեց ՌԴ եւ Իրանի առավել քան ջերմ պաշտոնական հանդիպումը, տեղեկացվեց մի շարք առանցքային պայմանավորվածությունների, այդ թվում՝ արագորեն Թեհրանի C-300 համակարգեր տրամադրելու մասին: Եվ դրանից հետո է, որ ԱՄՆ-ում անգամ սկսեցին ամենաբարձր մակարդակներում խոսել, թե՝ Իրանի թեման ոչ թե Օբամայի մեծագույն հաղթանակն էր, այլ՝ Մոսկվան, Պեկինն ու Թեհրանը պարզապես նրան մատների վրա խաղացրին: Այսինքն՝ Օբաման, չստանալով ոչինչ, իր իսկ ձեռքով արձակեց իրանական բոլոր կապանքները՝ այդ երկրին վերածելով Մերձավոր Արեւելքի փաստացի լիդերի: Գումարած դրան՝ Իրանի հետ կեղծ հույսեր կապելով՝  ծայրահեղ վատթարացման հասցնելով եւ անհուսալի դաշնակցի կարգավիճակ ստանալով նաեւ տարածաշրջանի բոլոր ավանդական դաշնակիցների մոտ:

ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՓԱԿՈՒՂԻ

Այն, որ այս ամենից ելքը ԱՄՆ-ը փորձում է գտնել արագորեն հին դաշնակցային կապերին վերադառնալու մեջ, վերջին ժամանակներս նկատելի է: Բայց հարց է՝ հնարավո՞ր է դրան հասնել: Օբաման թերեւս հույս ուներ, որ ամերիկյան ազդեցության գոտու վերացվելու եւ տարածաշրջանային լիդերի վերածվելու դեպքում Իրանն արագորեն կլուծեր նաեւ տարածաշրջանի ներկայիս անկառավարելի դարձող քաոսի խնդիրը: Այդ թվում՝ «Իսլամական պետություն» ¥ԻՊ¤ խմբավորման, որին ժամանակին Վաշինգտոնն իր իսկ ձեռքով կախել էր տարածաշրջանային բոլոր երկրների, նաեւ՝ սեփական դաշնակիցների գլխին, թերեւս անցանկալի քայլերից զերծ պահելու համար: Եվ թերեւս ԻՊ-ին Իրանին հակառակորդ դիրքերում պահելու համար էր, որ ԱՄՆ-ը հնարավորություն տվեց, որ այդ կառույցում ամրապնդվեն Սադամ Հուսեյնի երբեմնի սպայակազմն ու գեներալիտետը. եթե վերջնարդյունքում Թեհրանը ԻՊ-ին ջարդեր, ոչնչացողը ոչ թե վաշինգտոնյան կադրերը, այլ  հաստատ Սադամին կախելու պատմությունը դեռ հիշող այդ սպայակազմն էր լինելու: Մինչդեռ Սադամի հին կադրերն աստիճանաբար դարձան ԻՊ-ի նոր էլիտան, եւ այդ կառույցի նկատմամբ վաշինգտոնյան երբեմնի անառարկելի վերահսկողությունից աստիճանաբար միայն հուշեր են մնում, իսկ Իրանն այդպես էլ չի ցանկանում տեղավորվել Սպիտակ տան հաշվարկների մեջ: Եվ ահա, երբ կա հին դաշնակիցներին վերադառնալու անհրաժեշտություն` ԻՊ-ն արդեն նրանց գլխին անկառավարելի վտանգի է վերածվել: Ինչպե՞ս կվերաբերվեն նրանք տարածաշրջանը համատարած պատերազմական գոտու վերածելու միջոցով այդ խնդիրը լուծելու ամերիկյան ծրագրերին, կարելի է ենթադրել: Մինչդեռ փաստն այն է, որ բացի պատերազմից, Վաշինգտոնն այլ առաջարկ պարզապես չունի: Իսկ ահա ԻՊ-ն արդեն սկսել է այնպիսի աղմկոտ գործողությունների գնալ, ինչպիսիք են` Պալմիրայի հազարամյա հուշարձանների պայթեցումը, իրենց ենթակա գոտում նոր դրամական միջոցի՝ ոսկե դինարի շրջանառության մեջ դնելը: Եվ սա արդեն ուղղակի սպառնալիք է դոլարին, այնպես որ՝ ՌԴ-ի եւ Չինաստանի օրինակով  Մերձավոր Արեւելքի այդ անցուդարձին հիմնականում հռետորաբանական տեսանկյունից մոտենալու եւ դրանով՝ բոլորի մոտ միայն վարկանիշային աճ ապահովելու ռուս-չինական քաղաքականությանը հետեւելու տարբերակ եւս ԱՄՆ-ը ոչ միայն չունի, այլեւ արդեն ստիպված է արագացնել իր գործողությունները: Եվ այստեղ էլ հերթական հակասությունն է. համատարած ռազմականացման միջոցով լուծումը մահացու կարող է լինել նաեւ ԱՄՆ-ի մյուս հիմնական դաշնակցի՝ Եվրոպայի համար: Նույն վաշինգտոնյան խաղի արդյունքում էր, որ Եվրոպան վերածվեց այդ հսկայական տարածաշրջանից իսլամական եւ իսլամիստ փախստականների հեղեղման գոտու, ու դա արդեն իսկ հարվածի տակ է դրել եվրոպական այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսին է ազատ տեղաշարժը: Եվ դրանից հետո, որ Մերձավոր Արեւելքի նոր պատերազմները խոստանում են բազմապատկել դեպի Եվրոպա փախստականների հոսքերը՝ վերջնականապես անլուծելի դարձնելով եղած խնդիրները, փորձագետներից քչերն են կասկածում:
Մի խոսքով՝ Սպիտակ տան համար իրավիճակն առավել քան բարդ է: Որպես լուծում՝ կարելի է խոսել Սիրիայում պատերազմն ակտիվացնելու մասին, Եվրոպայի աչքին վճռական, իրավիճակին տիրապետող երեւալու համար այնտեղ գերժամանակակից F-22 ինքնաթիռներ տեղակայել, Ուկրաինայի արեւմուտքին զորավարժություններ կազմակերպել եւ այլն: Գործողություններ, որոնք մինչ օրս բազմիցս արվել են, եւ միակ տեսանելի հետեւանքը Եվրոպան հեղեղած մուսուլմաններն են: Իսկ ԻՊ-ի դեմ պայքարում առանց ցամաքային պատերազմի` ոչինչ էլ չի ստացվի: Իսկ ցամաքային պատերազմը ոչ միայն ԱՄՆ-ի պետական պարտքի նոր թռիչք է նշանակում, այլեւ դեպի Եվրոպա փախստականների բազմապատկված հեղեղ, նավթի գների գերաճ, ռուսական տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցության զրոյացում եւ այդպես շարունակ:
Եվ այս ամենից հետո այն, որ անգամ Վ. Պուտինի մարզասրահ գնալն է սկսել նյարդային ցնցումների տեղիք տալ, հաստատ չի նշանակում, որ Օբաման իրեն հաղթողի դիրքերում է զգում: Կային հույսեր, որ հնարավոր կլինի «կոտրել» ռուս-չինական դաշինքը, սակայն դրա ձախողման մասին է վկայում միայն Չինաստանի ԱԳ փոխնախարար Չեն Հոպինի` Երկրորդ աշխարհամարտի ավարտի կապակցությամբ վաղը ՌԴ նախագահի Պեկին կատարելիք այցի հետ կապված խոսքը, թե՝ Վ. Պուտինը կլինի իրենց «ամենահարգարժան եւ ամենաընդունված հյուրն այդ միջոցառումներում, նրան կցուցաբերվի հյուրընկալության ամենաբարձր մակարդակը»: Ընդ որում, այդ միջոցառումներին արեւմտյան լիդերների բացակայությունն ու պեկինյան մեծամասշտաբ ռազմաշքերթին ռուսական զինվորականության սպասվող մասնակցությունը եւ ակնկալվող ռուս-չինական նոր տնտեսական պայմանավորվածությունները թերեւս նշված նյարդային ցնցումների հիմնական պատճառներից են:
Սպիտակ տանը կարծես թե սրանից հետո մնացել է, ինչպես «Վաշինգտոն փոստն» է տեղեկացնում, նաեւ Չինաստանի հետ պատժամիջոցների լեզվով խոսել: Բայց դա անլուրջ է, երբ Չինաստանը միայն իր յուանի փոխարժեքը մի փոքր նվազեցնելով՝ ցնցումներ է առաջացնում ամերիկյան բոլոր բորսաներում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված