Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով Ապշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔ Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ԵՎ ԼՈՒՍԱՆՑՔԱՅՆԱՑՈՒՄ. ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Արխիվ 12-16

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ԵՎ ԼՈՒՍԱՆՑՔԱՅՆԱՑՈՒՄ. ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

 

Եվ այսպես, ՀՀ նախագահը քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումների շարք անցկացրեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Որպես ՍԻՄ-ի պատվիրակության կազմում այդպիսի քննարկման մասնակից` կարող եմ փաստել, որ քննարկումն առարկայական էր, կառուցողական, տեւեց շուրջ 50 րոպե` մինչեւ քննարկվելիք նյութը սպառելը: Ենթադրում եմ, որ նման տրամաբանությամբ էլ պետք է ընթանար եւ քննարկումը նաեւ մյուս քաղաքական ուժերի հետ` իրական ասելիք ունեցողը իր ասելիքը հասցրել է երկրի ղեկավարին: Իսկ ասելիք չունեցողները կամ չկամեցողները իրենք իրենց դրել են դեպի լուսանցք գնալու ճանապարհի վրա:

ԿՐՔԵՐ ՆԱԽԱԳԱՀ-ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ


Հանդիպումների շարքի շուրջ լրատվական դաշտում եղան ե՛ւ առարկայական վերլուծություններ, ե՛ւ մաքուր հայհոյախոսության նմուշներ, ե՛ւ տարբեր ակնարկներով «աբիժնիկական» զրույցներ: Տարբեր պոչիկավոր բլոգերներ եւ անպոչ գդալներ, որ միաժամանակ ե՛ւ իշխանության որոշ օղակների հետ են աշխատում, ե՛ւ գենդեր-մենդեր եւ տարատեսակ այլ սորոսական բնույթի նախագծերին են «տակից» օժանդակում, փորձեցին ամբողջ «Ֆեյսբուքը» սարքել վատաբանման դաշտ, սակայն դժվար թե դա զգալիորեն ազդի քաղաքական տրամաբանության վրա:
Իսկ քաղաքական տրամաբանությունը հետեւյալն է` քաղաքական ուժերը` լինեն դրանք իշխանությանը հարող, թե ընդդիմադիր, իրենց ասելիքներն ու մտահոգությունները կիսեցին երկրի ղեկավարի հետ: Դա առավել եւս կարեւոր է ընդդիմադիրների պարագայում, քանզի իշխանությանը հարողները իրենց տեսակետը տեղ հասցնելու հնարավորություն ավելի շատ ունեն, իսկ ընդդիմադիրների համար դա շանս է անմիջականորեն հայտնել այն ամենը, ինչին դեմ են, եւ ինչը ինչով են առաջարկում փոխել: Այդ շանսից չօգտվողները եղան հիմնականում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ճամբարակիցները: Ու շանսից չօգտվելը նրանց դրեց մի տեսակ «խաղից դուրս» վիճակում: ՀԱԿ-ի վերջնական պառակտումը, կարծես թե, այլեւս փաստ է:

Լյուդմիլա Սարգսյանը բանի տեղ չդնելով Լեւոն Ակոպիչի կարծիքը` գերադասեց հանդիպել երկրի ղեկավարի հետ: Գլենդելի հայության դուռը գնացած Նիկոլ Փաշինյանը հավակնություն ունի իրենով լցնել արմատական ընդդիմականության դատարկվող եւ վարկաբեկվող դաշտը: ՀԱԿ խմբակցությունում, փաստորեն, մնում են Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, գումարած նաեւ մշտապես ստվերային փնտրտուքների մեջ գտնվող Գագիկ Ջհանգիրյանը, որը պատրաստ է իր թիմին ծախել` հենց որ լավ առաջարկություն անող լինի: Ինչ վերաբերում է Ստեփան Դեմիրճյանին, ապա նա շարունակեց ոչնչի չխառնվելու եւ ծպտուն չհանելու իր գործելակերպը, որով Ռոբերտ Քոչարյանի օրոք կարողացավ զրոյացնել հսկայական ներուժ ունեցող «Արդարություն» դաշինքի` ցանկացած իշխանության համար ահարկու հնարավորությունները: Դե, լռությունից բացի, նաեւ վճռական պահերին «չայ խմելու» գնալու խասյաթը միգուցեեւ լավ էլ խրախուսվում էր տարատեսակ «չայեւոյներով»:
Ինչեւէ, լեւոնականների ու քոչարյանականների «սահմանադրությունը վատն է, քանի որ Սերժ Սարգսյանինն է» բանաձեւումը քաղաքական արդյունք տվող բանաձեւում չէ, արդեն բոլորին էլ պարզ է, որ սահմանադրությունն անցնելու է, եւ ժխտողականություն դրսեւորողները բաց են թողել նախագծի տեքստում իրենց ուզածի գոնե մի մասը ամրագրելու շանսը: Եվ հիմա ռեալ մտածում են ընդամենը մեկ բանի մասին` ինչպես պատրաստվել 2017-ի ԱԺ ընտրություններին` արդեն նոր սահմանադրությամբ:

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ


ՍԴ անդամ Կիմ Բալայանը բավականին հետաքրքիր միտք էր հնչեցրել` որ 1995-ի սահմանադրությունն ապօրինածին էր, քանի որ դրանով ոտնահարվել էր 1990-ի Անկախության հռչակագիրը, որով իշխանությունն իրականացնում էր եւ արտաքին աշխարհի հետ շփումների վերաբերյալ որոշումներ էր կայացնում խորհրդարանը: Ըստ Բալայանի` դեռ 1991-ին, երբ ստեղծվեց գերլիազորություններով օժտված ուղղակի ընտրվող նախագահի պաշտոնը` արդեն այդ խախտումը սկսվել էր, որը չշտկվեց նաեւ 2005-ի` Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական ռեֆորմով, եւ այժմյան` խորհրդարանական կառավարում նախատեսող նախագիծն է կոչված համապատասխանություն ապահովել Հռչակագրի եւ Սահմանադրության միջեւ:
Իսկ այժմ` արդեն իսկ մեկնարկած ընտրական գործընթացի մասին: Բնականաբար, Սահմանադրության շուրջ քննարկումները եւ այնուհետ` սահմանադրական հանրաքվեի նկատմամբ վերաբերմունքը քաղաքական ուժերի մոտ լինելու է ընդամենը նախընտրական մարտավարության մի մաս: Այդտեղ հնարավոր է դիրքավորում` սկսած ամբողջովին եւ անվերապահ «կողմ» լինելուց, որն ավելի վառ արտահայտված է ՀՅԴ-ի, քան ՀՀԿ-ի մոտ, մինչեւ կատարյալ սեւացումն ու ժխտողականությունը, ինչպես դա անում են լեւոնականներն ու քոչարյանականները, ովքեր, եթե այսօր միավորվելու ստվերային պայմանավորվածություն չունեն, անխուսափելիորեն միավորվելու են առաջիկայում:  
Դե, ՀԱԿ-ի ու առավել եւս «Հիմնադիր խորհրդարանի» տիպի` մեկ օրում կամ կարճ ժամկետում հեղափոխությամբ իշխանություն փոխելու գաղափարը առանձնապես վստահություն չի ներշնչում հանրությանը, որը երկարատեւ փորձ է կուտակել ու լավ գիտի այդ խոստումների գինը: Սահմանադրական հանրաքվեի տապալման փորձի անխուսափելի ձախողումը, անշուշտ, էլ ավելի վատ կազդի նրանց առանց այն էլ թույլ վարկանիշի վրա: Սակայն առավել կառուցողական հունի, որեւէ նոր թարմ գաղափարի անցնել, դուրս գալ սեւ ժխտողականության հունից, նրանք ի վիճակի չեն, առավել եւս` ԼՏՊ-ի թիմակիցները:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա, կարծես թե, շուտով նրա ձայնը ասպարեզում կլսվի, եւ հիմնավոր խոսակցություններ կան, որ Վարդան Օսկանյանի կառույցների հիման վրա կուսակցություն է ստեղծելու: Անշուշտ, Ռոբերտ Սեդրակիչի համար ավելի նախընտրելի կլիներ որպես աջ ձեռք չունենալ Վարդան Սիվիլիթասիչին, ում ոչ քաղցր հայացքով են նայում Մոսկվայից, իսկ Վաշինգտոնում համարում են «խփված ֆիգուր», սակայն ուրիշ զուտ քաղաքական ռեսուրս նա չունի, թեեւ ֆինանսականից հաստատ բողոքելու տեղ չունի: Բնականաբար, նա տարբեր տեղեր ունի իր շոշափուկները, եւ միգուցե ոմանք ԲՀԿ-ի պատգամավորներից պոկվեն գան իր մոտ, միգուցե բյուրոկրատիայում իր ունեցած կադրերի մի մասը հավատարիմ մնա իրեն, թեեւ մեծամասնությունը կգերադասի մոռանալ իր անունը... Բայց, բոլոր դեպքերում, այդքան էլ շատ չի մնացել սպասելու, թե ինչպես է ՀՀ երկրորդ նախագահը խաղալու ԱԺ ընտրությունների մրցավազքում: Բացառված չէ նաեւ, որ կգերադասի ընդամենը ժամանակ առ ժամանակ իր կարծիքն արտահայտել, ինչ-որ գործընթացներ բզբզելով ստվերում, իսկ միգուցեեւ բացեիբաց որոշի մտնել նախընտրական խաղ, ուր սակայն կարող է ունենալ միայն խորհրդարանում խմբակցություն ունենալու հույս, բայց ոչ ավելին: Իսկ ՀԱԿ-ը դրա հույսն էլ չի կարող ունենալ, եւ պետք է փնտրի, թե ում պոչից կպնի, քանզի ժամանակին իր «քաղաքագիտական վերլուծությամբ» եւ ԲՀԿ-ի վրա հույս դնելով` Լեւոն Ակոպիչը արդեն կոտրել էր իր ներքին գոռոզամտությունը: Դե հիմա էլ, որոշակի հավանականությամբ, հաջորդ «քաղաքագիտական վերլուծության» առարկան կլինի Ռոբերտ Սեդրակիչը:
Իսկ ինչ վերաբերում է մյուս ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր ուժերին, ապա յուրաքանչյուրն իր համար կընտրի օպտիմալ մարտավարություն, իսկ որոշակի պահին արդեն, երբ յուրաքանչյուրը կփորձարկի իր հանրային կշռի պաշարը, կգա արդեն նոր դաշինքներ ձեւավորելու պահը: Բայց չշտապենք, քանզի այժմ սառը քաղաքական հաշվարկին խառնվում են եւ իռացիոնալ պոռթկումների դրսեւորումները, ուստի եւ ոչ բոլորի քաղաքական վարքագիծն է կանխատեսելի կամ ամբողջովին կանխատեսելի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված