ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԱԿԱՐԴԸ ՍՏԵՐԼԻԳՈՎԻ ՀԱՐՑՈՒՄ ԹԱՐՍ ԱՇԽԱՏԵՑ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԱԿԱՐԴԸ ՍՏԵՐԼԻԳՈՎԻ ՀԱՐՑՈՒՄ ԹԱՐՍ
ԱՇԽԱՏԵՑ
Չնայած օգոստոսի 23-ին Ինտերպոլը բավարարել էր Գերման Ստերլիգովի պաշտպանի բողոքը և դադարեցրել էր հուլիսի 28-ին Ադրբեջանի կողմից ռուս գործարարի հանդեպ հայտարած հետախուզումը, այն համարելով քաղաքականացված հետապնդում, սակայն օգոստոսի 31-ին Ստերլիգովի Երևանից Մոսկվա կատարած ուղևորությունն այնքան էլ հարթ չանցավ: ՌԴ հասնելուց րոպեներ անց Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալեցին ռուս գործարարին, բայց ժամեր անց ստիպված եղան նրան բաց թողնել:
Ստերլիգովի պաշտպան Արթուր Հայրապետովը չբացելով փակագծերը լրագրողներին տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալին ազատ են արձակել գործարարի և իրավապահների միջև տեղի ունեցած ինչ-որ տակտիկական զրույցի արդյունքում: Փաստորեն ադրբեջանական հիսթերիան այս անգամ էլ բախվեց ստի պատին և կարճ ժամանակ անց փշուր փշուր եղավ, մեկ անգամ ևս հաստատելով ալիևյան ռեժիմում ծառայողների մտավոր հետամնացությունը: Նավթադոլարներով հարցեր լուծող ադրբեջանական ռեժիմն այս անգամ միջազգային չափանիշներին համապատասխան հերթական ապտակը ստացավ Ինտերպոլի կողմից ու ամենայն հավանականության այլևս չի համաձակվի նման անհեթեթ սանկցիաներ կիրառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակություն հաստատած Գերման Ստերլիգովի, նրա ընտանիքի անդամների և Արցախ այցելած այլոց հանդեպ:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից հորինած սև ցուցակում հայտնվելու «վտանգին», ապա ամենայն հավանականության դա ընդամենը նրա համար է, որ ծաղկող ու բարգավաճող Լեռնային Ղարաբաղ այցելած աշխարհահռչակ ճանաչում ունեցող անձինք հնարավորություն չունենան տեսնել տխրահռչակ Ադրբեջան կոչվող պետության թշվառությունը և ապա հետևություններ անել: Այնպես որ, այս անգամ էլ Ադրբեջանի հնարած «թակարդը» թարս աշխատեց, մեկ անգամ ևս միջազգային հանրությանը ցույց տալով, թե ինչքան անպտուղ է ադրբեջանական երևակայությունը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk