ՀԿ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ` ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԿԱՐԵՎՈՐ Է ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՓՈՒՄԸ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՀԿ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ` ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ.
«ԿԱՐԵՎՈՐ Է ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՓՈՒՄԸ».
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջերս ներառական կրթական համակարգը բուռն քննարկվում էր հանրության մի մասի կողմից: Պատճառն այն է, որ Երեւանի 125-րդ դպրոցի տնօրենը հրաժարվել է ընդունել մանկական ուղեղային կաթված ունեցող յոթնամյա Արեգին:
«Իրավունք»-ը «Ունիսոն» ՀԿ-ի ղեկավար Արմեն Ալավերդյանից պարզեց` արդյոքն ճիշտ չի լինի ներառական կրթության փոխարեն հատուկ դպրոցները զարգացնել, որպեսզի երեխաները ստանան այնպիսի կրթություն, որը ստանում են միջնակարգ եւ հանրակրթական դպրոցներում սովորողները: «Դա սխալ է, քանի որ բացի որակյալ կրթություն ստանալուց, որը շատ կարեւոր է, կարեւոր է նաեւ երեխաների շփումը: Իսկ այդ շփումը, ի դեպ, շատ արդյունավետ է»,- ասաց Ալավերդյանը:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
