⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ) Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ) Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում են Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ) Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ) Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին

«ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է «ՊՏԻՉԿԱ» ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՎԻ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

«ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է «ՊՏԻՉԿԱ»

ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՎԻ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Այսօր սեպտեմբերիկ մեկն է` գիտելիքի օր  եւ ուսումնական գործընթացի  սկիզբ:  Եվ ինչպես ամեն  տարի է,  ուրախության եւ երջանկության զգացումներին զուգահեռ  նորից խոսվում է  կրթության ոլորտի խնդիրների մասին: Դրանցից մեկը  ներառական կրթությունն է, որի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին «Ունիսոն» ՀԿ-ի ղեկավար Արմեն Ալավերդյանն ու նույն ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Մարիանա Չալիկյանը: Հայաստանում  կա 139 դպրոց, որտեղ ներդրված է ներառական կրթության համակարգը, բայց բանախոսները կասկածներ ունեն, որ այդ  դպրոցներում ներառական կրթության համակարգը  լիարժեք չի գործում: Մինչդեռ  ներառական կրթության համակարգն անհրաժեշտություն է ու պարտավորություն, քանի որ Հայաստանը 2010 թ-ին միացել է ՄԱԿ-ի հաշմանդամություն  ունեցող անձանց կոնվենցիային: Հիմնական  խոչընդոտը, սակայն, ներառական կրթության կրթական հաստատությունների ու ընդհանրապես կառույցների ֆիզիկական մատչելիության  խնդիրն է: Մյուս խնդիրը կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցողներին տրամադրվող գումարների արդյունավետ բաշխումն է: Իսկ դր համար, ըստ Մարիաննա Չալիկյանի, անհրաժեշտ է կարիքների գնահատում: Օրինակ, ներառական կրթական համակարգ ունեցող դպրոցներում երեխաներին բաժանում են սնունդ: Բայց դպրոցը  կարիքների գնահատում չի արել` արդյոք բոլոր երեխաները սննդի կարիք ունեն:


Արմեն Ալավերդյանի խոսքով` կարեւոր է նաեւ  հանրության վերաբերմունքը կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցողների հանդեպ: «Ինչ է նշանակում` եղեք հանդուրժող նման երեխաների հանդեպ: Տպավորությունն  այնպիսին է, որ դասարանում կամ դպրոցում տգեղ երեւույթ կա, որը պետք է հանդուրժել: Պետք է հավասարը հավասարի նման վերաբերվել: Ընդհակառակը, պետք է ոգեւորել, որ կան տարբեր հնարավորություններով երեխաներ: Նրանց պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան»,- կարծում է  ՀԿ-ի ղեկավարը:


Ներառական կրթության զարգացման համար անհրաժեշտ է ունենալ մասնագետներ, որոնց պակասը շատ է զգացվում: Օրինակ, կան երեխաներ, որոնք ունեն եւ տեսողության եւ լսողության  խնդիր, սակայն այդպիսի մասնագետ Հայաստանում գրեթե չկա:


Բանախոսները դեմ են  մոտեցմանը, որ ներառական կրթության մասին չպետք է խոսել  մոդայի կամ «պտիչկա» ստանալու համար: «Եթե դասարանում կա 30-40 աշակերտ, որից երկուսը հաշմանդամություն ունեն, նրանք կարող են բեռ դառնալ ուսուցչի համար, ով պատրաստ չէ եւ մասնագիտական  որակ ապահովելու, աշխատելու բոլորի հետ: Այդ դեպքում սթրես է տանում հաշմանդամ երեխան, ծնողը, ինչու չէ նաեւ մյուս երեխաները: Այսինքն` պետք է ճիշտ կազմակերպել  ներառական կրթությունը»,- մանրամասնում  է Ալավերդյանը:


Մանրամասները` տեսանյութերում:





 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ ՀայաստանըԱզգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված