ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ ԲԱՔՈՒ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ՀԵՆՐԻԿ
ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ ԲԱՔՈՒ
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է այն քննարկումները, որոնք վերաբերում էին Հենրիկ Մխիթարյանի Բոռուսիա ֆուտբոլային ակումբի կազմում Ադրբեջան ժամանելուն: ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը նշել է, որ «յուրաքանչյուր երկիր, որը հանդես է գալիս ՈւԵՖԱ-ի մրցաշարերում ստանձնում է պատասխանատվություն ենթարկվել համընդհանուր կարգերին եւ համապատասխան այդ կարգերի անց է կացնում հանդիպումներ սեփական դաշտում: Ֆուտբոլի առանբձնահատկությունը թիմային խաղի մեջ է, այստեղ հիմք են վերցվում ոչ թե առամձին անհատներ, այլ թիմն ամբողջության մեջ, հետեւաբար Ադրբեջան կայցելի ոչ թե առանձին անհատ` այլ թիմ` Դորտմունդյան Բորուսիան»,- նշեց նա: Հաջիեւն ընդգծել էնաեւ, որ Բաքվում անցկացրած եվրոպական խաղերին մասնակցում էին ինչպես Հայաստանի մարզիկները, այնպես էլ հայկական ծագմամբ մարզիկներ. «Մենք չենք քաղաքականացնում սպորտը եւ չենք օգտագործում սպորտը քաղաքական նպատակներով: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ սեւ ցուցակին, ապա այստեղ գործը դիտարկվում է մասնավոր կարգով»,- եզրափակեց Հաջիեւը:
Դե լավ է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ին խելք են սովորեցնում, քանի որ նախորդ ժամանակներում հենց հայ լինելու համար, մարզիկներին, եւ ոչ միայն, խոչընդոտում էին մուտքը Ադրբեջան` հայկական ծագում, կամ ազգանուն ունենալու պատճառով:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk