Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին Օրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից 2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ Բաղունց ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել Շահրամանյան Երեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում Այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջին Ռուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ը Օդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ) Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց Լավրովից

Հ. Նաղդալյան. «Գրեթե չկան ուժեր, որոնք համարում են, թե բարեփոխումների անհրաժեշտություն չկա»

Արխիվ 12-16

Հ. Նաղդալյան. «ԳՐԵԹԵ ՉԿԱՆ ՈՒԺԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ, ԹԵ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

 

«Որեւէ փոփոխության համար պետք են օրենսդրական հիմքեր: Ուզում եմ հիշեցնել մի կարեւոր հանգամանք. Սահմանադրության բարեփոխման անհրաժեշտությունը, նախեւառաջ, եղել է տարիներ շարունակ մեր գործընկեր ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր կուսակցությունների առաջարկը` դեռեւս նախընտրական իրենց ծրագրերում, որոնցով ներկայացել են հանրությանը: Այսօր, ներեցեք ձեւակերպման համար, բայց իրենց ծրագրերից կտրուկ հրաժարումը խոսում է այդ ուժերի կամ ոչ հետեւողականության, կամ այն մասին, որ հասկացել են` իրենց հաշվարկները չեն արդարացնում եւ ռեսուրսները շատ քիչ են հաջողության հասնելու համար», - անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի շրջանակում տիրող տրամադրություններին, հատկապես կտրականապես «ոչ» ասողներին` «Իրավունքի» հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ, ապա հավելեց. «Քննարկումների բովանդակային իմաստով պետք է նշենք, որ այնուամենայնիվ, գրեթե չկան ուժեր, որոնք համարում են, թե բարեփոխումների անհրաժեշտություն չկա: Բացառությամբ ծայրահեղական մի քանի ուժերի` հիմնականում կարող ենք ասել, որ բարեփոխումների անհրաժեշտությունը, կառավարման համակարգի փոփոխության տրամաբանությունն ու կարիքը տեսնում, գիտակցում ու պաշտպանում են առանց վերապահումների բոլոր քաղաքական ուժերը: Այլ բան է` առանձին հարցերի վերաբերյալ կարող են տարբեր մոտեցումներ լինեն, դա եղել եւ միշտ էլ լինելու է, ժողովրդավարական քննարկումների իմաստն էլ հենց դրա մեջ է, բայց որ բարեփոխումների անհրաժեշտությունը ընդունում են բոլորը, եւ այն առաջարկը, որն արվում է` երկրի կառավարման համակարգի առավել ժողովրդավարական տարբերակին անցնելու եւ պետական կառավարման համակարգի  արդյունավետությունը էականորեն բարձրացնելու առումով, իսկապես քայլ առաջ է»: Անդրադառնալով քաղաքական կոնսոլիդացիային ու սահմանադրական բարեփոխումների գործընթացին` տիկին Նաղդալյանն ընդգծեց. «Փաստորեն , գործընթացը շատ բաց եւ թափանցիկ է, ողջ տեղեկատվությանը հանրությունը տիրապետում է ու կարող է գնահատել: Իրականում, այդ կոնսոլիդացիան, որը ե՛ւ մեր եվրոպական գործընկերները, մասնավորապես ի դեմս Վենետիկի հանձնաժողովի կամ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների, ե՛ւ մենք ինքներս համարում ենք Սահմանադրության փոփոխությունների համար նախապայման, ակնառու է: Տեսեք` խորհրդարանում այսօր ներկայացված են շուրջ 20 կուսակցություն, դրանց մեծամասնությունը` բացառությամբ 2-3 կուսակցության,  մասնակցել եւ շարունակում են մասնակցել  բովանդակային քննարկմանը` իրենց տեսակետները, առաջարկները ներկայացնելով: Նույնկերպ անկախ պատգամավորները, հանրային ուժերը, հասարակական կազմակերպությունները բազմաթիվ առաջարկներով փորձել են  բարելավել , փոփոխել ներկայացվող նախագիծը , եւ սա նաեւ ցույց է տալիս, որ հանրության համար ընկալելի է բարեփոխումների անհրաժեշտությունը, բովանդակային մոտեցումները այս կամ այն հարցի վերաբերյալ: Գլխավորը` շահագրգիռ բանավեճն է, որի ընթացքում է ճշմարտությունը ծնվում , կամ գոյանում են կոմպրոմիսները», - եզրափակելով խոսքը` շեշտեց ԱԺ փոխնախագահը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- Սահմանադրական բարեփոխումների շուրջ «Իրավունքի» հարցազրույցը ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի հետ կարդացե՛ք թերթի այսօրվա տպագիր համարում:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարիՍեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշաններն են շահելուԳերմանիայում իշխող CDU/CSU դաշինքի վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 19%Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատունՀետախուզության տվյալներով՝ Պուտինը պլանավորում է պատերազմը տարածել այլ երկրներում. ԶելենսկիՌուսաստանից փախած Ալլա Պուգաչովայի թոռը կռվում է ռուսական բանակի կազմում՝ ՈւկրաինայումԿիևում հարձակման է ենթարկվել խոշոր պահեստային համալիրը (Տեսանյութ)Կիևում գրեթե բոլոր ուկրաինական հեռուստաալիքները փակվել ենԶապի փեսան մտել է Զապի հյուրանոցային համար ինքնաձիգով սպանելու աներոջը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված