ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ ՏԱՆԸ
Արխիվ 12-16ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ ՏԱՆԸ
Չնայած օդերեւութաբաններն այս տարի սեպտեմբերին խոստանում են ջերմ եղանակ, չմոռանանք, որ չգրված կանոնի համաձայն` սեպտեմբերը միշտ էլ ջերմ է լինում այն ընտանիքների համար, ում փոքրիկը կամ էլ թոռնիկն այդ տարի առաջին անգամ գնում է դպրոց: Համաձայնեք, որ նման եռուզեռ ամեն օր չի գրանցվում հայկական ընտանիքներում: Սեպտեմբերիմեկյան ուրախ տրամադրությունն այս տարի կջերմացնի նաեւ մի քանի հայ ճանաչված անձնավորությունների ընտանիքները, այդ թվում` հեռուստահաղորդավար ԱՐՏԱԿ ՀԵՐԻՔՅԱՆԻ, երգչուհի ՀՌԻՓՍԻՄԵ ԵԼԻՆՅԱՆԻ եւ դերասան ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ, երգչուհիներ ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԱՐՄԻՆԿԱՅԻ, ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, ջութակահար ԿԱՐԵՆ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻ օջախներում. նրանցից շատերը կամ առաջին կամ էլ երկրորդ անգամ են ապրում այդ հաճելի զգացողությունները:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. «Իրավունքը», վաղվա տպագիր համարում, կներկայացնի նրանցից մի քանիսի սպասումներն ու զգացողությունները:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk