ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԿԿԱՆԳՆԵՆՔ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ, ԵԹԵ…
Արխիվ 12-16ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ. «ԿԿԱՆԳՆԵՆՔ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ, ԵԹԵ…»
Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանը խորհրդարանական ուժերին հրավիրել էր նախագահի նստավայր` քննարկելու նոր Սահմանադրության նախագծի վերաբերող հարցեր: Եթե նախագահականը հրավիրեր նաեւ ՀԴԿ-ին, արդյոք նրանք կընդունեին հրավերը: «Մենք միշտ բաց ենք եղել քննարկման համար, առավելեւս որ մասնակցելու ենք խորհրդարանական լսումներին, որոնք առնչվում են նոր Սահմանադրության նախագծին: Այնպես որ եթե հրավեր լիներ, կընդունենք»,- ասաց Արամ Սարգսյանը:
Իսկ այն հրապարակումները, թե ով այցելու է նախագահական համարում են Բաղրամյան 26-ի հաճախորդ հարցին Արամ Սարգսյանն ասաց, «Ես առաջին օրը չեմ քաղաքականության մեջ, որ ինձ կարողանան բնութագրեն: Մեր դիրքորոշումը հստակ է: Ասել ենք այն, ինչ գտել ենք անհրաժեշտ: Երբեք չենք հաճոյացել իշխանությանը: Քաղաքական ուժերը պետք է գնան քննարկման, պնդեն իրենց դիրքորոշումը: Նա, ով ասում է, եկեք բոյկոտենք, լավ, բոյկոտեցինք, հետո՞: Եթե իրենք (նկատի ունի իշխանությանը-խմբ.) պիտի նոր Սահմանադրությունն անցկացնեն այնպես, ինչպես իրենք են ուզում, ապա նորից կանգնելու ենք կոտրած տաշտակի առաջ»,- եզրափակեց կուսակցության ղեկավարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk