Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԵՐԱԺԻՇՏՆ ԻՌԼԱՆԴԱՑԻ Է

Արխիվ 12-16

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԵՐԱԺԻՇՏՆ ԻՌԼԱՆԴԱՑԻ Է

 

Այս տարի իռլանդացի երաժիշտ Բոնոն ճանաչվել է աշխարհի ամենահարուստ երաժիշտը, իռլանդական հանրաճանաչ U2 ռոք խմբի վոկալիստի կարողությունը կազմում  է 1,5 միլիարդ դոլար: Երաժիշտն իր եկամուտի մեծ մասը ստանում է Ֆեյսբուք սոցիալական ցանցի ակցիաների միջոցով: 2009 թվականին 86,2 միլիոն դոլարով Բոնոն գնեց ընկերության բաժնետոմսերի 2,3 տոկոսը: Վեց տարիների ընթացքում Բոնոն կարողացավ վաստակել 1,4 միլիարդ դոլար, գերազանցելով երաժշտական ոլորտում իր մի քանի տարվա ձեռք բերած եկամուտների չափին:

Վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Փոլ Մաքքարթնին, նրա կարողությունը գնահատվում է 1,1 միլիարդ դոլար: Իսկ երգչուհ Մադոննան 800 միլիոն դոլար կարողությամբ հայտնվել է երրորդ հորիզոնականում:

U2 ռոք խումբը ստեղծվել է 1976 թվականին, մի քանի տարի անց այն դարձավ ամենաճանաչված եւ սիրված ռոք խմբերից մեկը: Մինչ օրս խումբը վաճառել է 180 մլն օրինակով ձայնասկավառակ`արժանանալով մի շարք հեղինակավոր մրցանակների:

Բացի երաժշտությունից, Բոնոն զբաղվում է նաեւ բարեգործությամբ, նա մարդասիրական գործունեություն է ծավալել հատկապես Աֆրիկայում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ