ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՀԱՅՏՆԻ ԻՐ ԿԱՐԾԻՔԸ»
Արխիվ 12-16ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՀԱՅՏՆԻ ԻՐ ԿԱՐԾԻՔԸ»
Նոր Սահմանադրության նախագիծն բուռն քննարկվում է հասարակական-քաղաքական շրջանակների կողմից: Մինչդեռ ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանը ձկան նման լուռ է, այն դեպքում, երբ քիչ չեն հիշատակումները 2005 թ-ի սահմանադրական հանրաքվեի մասին: Հասկանալի է, որ նախկին նախագահը ծնող է կորցրել, բայց մինչ այդ ցավալի իրադարձությունը պրն Քոչարյանը կարող էր կարծիք հայտնել: Ինչո՞ւ է լռում էքս նախագահը, երբ է նա, ի վերջո, հայտնելու իր կարծիքը նոր Սահմանադրության վերաբերյալ: «Առաջիկայում կարտահայտի իր կարծիքը»,- հակիրճ պատասխանեց մամլո խոսնակը:
Իսկ թե «առաջիկա» ասվածը կոնկրետ երբ է, խոսնակը կոնկրետ չպատասխանեց. «Կարող եմ ասել, որ առաջիկայում իր տեսակետը կհայտնի»:
Հ.Գ. Դե ինչ, հուսանք Ռոբերտ Քոչարյանը շատ սպասեցնել չի տա, իր կարծիքը եւս կարտահայտի, որը լավ առիթ կլինի էքս նախագահի համար կրկին հիշեցնելու իր գոյության մասին: Չէ՞որ նախկին պաշտոնյան կարծես թե չի ցանկանում հաշտվել երիտասարդ թոշակառուի իր կարգավիճակի հետ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
