ՓԱՍՏԱԲԱՆԸ` ԲՈՒԴԱՂՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ. «ՏԽՈՒՐ ԱՎԱՆԴՈՒՅԹ. ԱԱԾ-Ի ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՄԵՐԺՎՈՒՄ»
Արխիվ 12-16ՓԱՍՏԱԲԱՆԸ` ԲՈՒԴԱՂՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ.
«ՏԽՈՒՐ ԱՎԱՆԴՈՒՅԹ. ԱԱԾ-Ի ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ
ՄԵՐԺՎՈՒՄ»
Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելը ստանդարտ որոշում է: Դատարանը կայացրել է ստանդարտ, կոշտ որոշում, որի իրավունքը չուներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բուդաղյաների փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք` Արա Բուդաղյանը եւս երեք քաղաքացի մեղադրվում են Սուրեն Խաչատրյանի մեքենայի վրա կրակելու համար:
Փաստաբանի խոսքով`կալանքի ժամկետը երկարաձգելու որոշում ներկայացնող մարմինը չի ներկայացրել Բուդաղյանի՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձին մասնակցություն ունենալու որևէ փաստարկ: Ավելին` ոչ մի հիմնավորում չի ներկայացվել որ Արա Բուդաղյանը, գտնվելով ազատության մեջ, կարող էր խուսափել գործի քննությունից կամ ինչ-որ կերպ անդրադառնալ գործի քննության վրա:
«Առհասարակ, մարդուն կալանավորելիս հաշվի չի առնվում ոչ մի հանգամանք՝ քանի՞ հոգի կա տվյալ անձի խնամքին, որքա՞ն է հավանական, որ տվյալ անձը կարող է թաքնվել քննությունից »,- ասաց Հ. Ալումյանը:
Մինչ օրս Արա Բուդաղյանի հետ, փաստաբանի տեղեկացմամբ որևէ քննչական գործողություն տեղի չի ունեցել, նրա անձի հետ կապված որևէ փորձաքննություն նշանակված չէ:
Կալանքի երկարաձգման որոշումը կայացրել է Երեւանի Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Ըստ Բուդաղյանի փաստաբանի`այդ դատարանում տխուր ավանդույթ կա. եթե ԱԱԾ-ն ներկայացրել է միջնորդություն կալանավորելու որեւէ անձի, ապա այդպիսի միջնորդությունները չեն մերժվում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk