ԱՐՑԱԽՈՒՄ ԼՅՈՒԲՈՎ ԿԱԶԱՆՈՎՍԿԱՅԱՅԻ ԵԼՈՒՅԹԻ ՊԱՏՃԱՌՈՎ`ՎԱՅՆԱՍՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ԱՐՑԱԽՈՒՄ ԼՅՈՒԲՈՎ ԿԱԶԱՆՈՎՍԿԱՅԱՅԻ ԵԼՈՒՅԹԻ ՊԱՏՃԱՌՈՎ`ՎԱՅՆԱՍՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կհնչի համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը` Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի եւ Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակների: Համերգի գեղարվեստական ղեկավարը օպերային երգչուհի Լյուբով Կազանովսկայան է, ով մինչ համերգը, հուլիսի 2-ին այցելել էր Ստեփանակերտ, որտեղ անցկացրել էր վարպետության դասեր:
Արցախ այցելելու եւ այնտեղ ելույթ ունենալու համար Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Լյուբով Կազանովսկայային հայտարարել է «պերսոնա նոն գրադա»: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեդ Գաջիեւը նաեւ հայտարարել է, որ բոլոր այն օտարերկրացիները, ովքեր Արցախում կմասնակեց Լ. Կազանովսկայի համերգին, կհայտնվեն Ադրբեջանի «սեւ ցուցակում»:
Նշենք, որ Արդբեջանը «պերսոնա նոն գրադա» է հայտարարում բոլոր այն ճանաչված անձների նկատմամբ, ովքեր չվախենալով ադրբեջանական ագրեսիայից այցելում են Արցախ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk