Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

ՀՀ վարչապետ. «ՈՒՆԵՆՔ 4 ՏՈԿՈՍ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ»

Արխիվ 12-16

ՀՀ վարչապետ. «ՈՒՆԵՆՔ 4 ՏՈԿՈՍ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ»

 

Քիչ առաջ սկսվեց ՀՀ կառավարության հերթական նիստը: Մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ նշեց, որ Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է կիսամյակի տնտեսական աճի ցուցանիշները. «Առաջին եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների, մենք ունեցել ենք համախառն ներքին արդյունքի 2,5 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում` 5,1 տոկոս տնտեսական աճ: Արդյունքում ունենք 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ»: ՀՀ վարչապետը նաեւ ընդգծեց, որ հատկապես կարեւորում է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աճը, ապա հանձնարարեց տնտեսական ոլորտի գերատեսչություններին տնտեսական արդյունքների մասին իրազեկել հանրությանը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ