ՍԴ ԱՆԴԱՄ. «ԵԹԵ ԶԻՋՄԱՆ ՉԳՆԱՅԻՆՔ, ԱՅՍՕՐ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՐՎԱՄՈԼ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՐ»
Արխիվ 12-16ՍԴ ԱՆԴԱՄ. «ԵԹԵ ԶԻՋՄԱՆ ՉԳՆԱՅԻՆՔ, ԱՅՍՕՐ ՑԱՆԿԱՑԱԾ
ԱՐՎԱՄՈԼ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԵՐ»
«Իրավունք»-ն այսօր ՍԴ անդամ Կիմ Բալայանից հետաքրքրվեց` ընդունո՞ւմ է հանրային շրջանակների այն մտահոգությունը, որ նոր Սահմանադրությունը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, քանի որ երեխաների իրավունքների, «ընտանիք» հասկացության դրույթները մեզ համար անորոշ եւ անընդունելի ձեւով են ձեւակերպված: Էլ չենք խոսում այն հանգամանքի մասին, որ Վենետիկի հանձնաժողովը պնդում է նույնասեռականների ամուսնության մասին դրույթը: Կիմ Բալայանը հիշեցնում է`մինչ Հայաստանի` Եվրախորհրդին միանալը արվամոլների ամուսնությունն ու արվամոլությունը համարում էր հանցագործություն եւ քրեորեն պատժելի արարք: Սակայն Եվրախորհրդին միանալու համար ՀՀ-ը զիջման գնաց, դեմ գնաց մեր ազգային սովորույթներին եւ ապաքրեականացվեց այդ հոդվածը: «Եթե այն ժամանակ մենք չգնայինք այդ զիջման, արվամոլությունն այսօր կլիներ հացագործություն, քրեական պատասխանատվության կենթարկվեր ցանկացած արվամոլ»,- կարծում է ՍԴ անդամը:
Ինչ վերաբերում է մեր կողմից մատնանշված մյուս դրույթներին, այդ առումով Կիմ Բալայանը մտահոգություն չի տեսնում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
