Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին Օրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից

ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆ. «ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԱԴԻՐԸ ՍԴ ԱՆԴԱՄԻՆ ՊԱՇՏՈՆ ՏԱ, ԵԹԵ...»

Արխիվ 12-16

ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆ. «ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԱԴԻՐԸ ՍԴ

ԱՆԴԱՄԻՆ ՊԱՇՏՈՆ ՏԱ, ԵԹԵ...»

 

Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում իր մասնագիտական կարծիքը ներկայացրեց նոր Սահմանադրության վերաբերյալ: Բալայանը դրական է գնահատում  կառավարման  խորհրդարանական համակարգին անցումը, դրական է, որ իշխանությունը վերադարձվում է ժողովրդին`  հանրաքվեի միջոցով:  Բայց դրա հետ մեկտեղ կան թերություններ, որոնց մասին բարձրաձայնեց բ ՍԴ անդամը:  Օրինակ, ՍԴ դատավորների տարիքային ցենզը: Մինչեւ 2005 թ-ի սահմանադրական փոփոխությունները նշված էր 70 տարի: 2005 թ-ին դարձավ 65 տարեկան: Ինչո՞ւ, որովհետեւ  մտավախություն կար, որ իրավապահ համակարգի աշխատողները  թոշակի գնալուց հետո կվերադառնան  Սահմանադրական դատարան: Նոր Սահմանադրությամբ ՍԴ դատավորի տարիքը դարձավ 70 տարեկան: Բա ո՞ւր մնացին 2005 թ-ի հիմնավորումները:

Կիմ Բալայանի մյուս մտահոգությունը վերաբերում է նախագահի հրամանագրերին: Նոր Սահմանադրության նախագծով առաջին ատյանի դատավորներին նշանակում է նախագահը մինչեւ իրենց լիազորությունների ավարտը: Առաջարկվում է  նախագահի լիազորությունների ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում,  բարձրագույն խորհուրդը դատարանի նախագահների նշանակումներ անի:

Որպես իրավաբան` Կ. Բալայանը մեկ այլ խնդիր եւս տեսնում է: Խոսքը վերաբերում է  ՍԴ անդամ-գործադիր մարմին հակադրությանը: «Եթե ՍԴ  անդամ կարող է դառնալ  40 տարեկանից սկսած, սա նշանակում է, որ մարդն այնպես պետք է աշխատի, որ իշխանությունը  գոհ լինի իրենից եւ նշանակի ՍԴ անդամ: 12 տարի աշխատելուց հետո  ՍԴ անդամը դարձավ 52 տարեկան: Նա պետք է գնա գործադիր մարմնի դուռը, որ իրեն  աշխատանք տան: Իսկ եթե  ՍԴ անդամը սահմանադրության գերակայությունն է ապահովել, ոչ թե գործադիրի շահերն է սպասարկել, գործադիր մարմինն ինչու պետք է նրան պաշտոն տա: Այսինքն` նորմեր կան, որոնք ներմուծել են` առանց հաշվի առնելու մեր սովորույթները, մտածելակերպը»,-  մանրամասնում է  ՍԴ անդամը

Կիմ Բալայանի խոսքով` նոր Սահմանադրությամբ դատական իշխանության անկախության երաշխիքների նվազեցում է տեսնում: «Դատական ամբողջ համակարգի ձեւավորումը  տրվում է  բարձրագույն դատական խորհրդին:  Իսկ այդ խորհուրդն ինչպես է ընտրվում: Տասն անդամից հինգին ձեւավորում է  դատական իշխանությունը,  մյուս հինգը տրվում է ԱԺ-ին` քաղաքական մարմնին: Մինչդեռ ճիշտ կլիներ, որ  բարձրագույն  դատական խորհրդի տասը տեղից երեքը տային փաստաբանների պալատին, որոնք  շփվում են դատարանների հետ, կարող են գնահատել դատավորների աշխատանքը, երկուսը տային մարդու իրավունքների պաշտպանին: Սրա շնորհիվ նաեւ մարդու իրավունքների ինստիտուտի հեղինակությունը կբարձրանար: Որեւէ երկրում  օրինականություն չի կարող լինել, եթե փաստաբաններն իրենց պատշաճ տեղը չունեն»,-եզրափակեց Կիմ  Բալայանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված