ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՐԴԵՆ ՄՐՑԱՎԱՅՐՈՒՄ Է
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՐԴԵՆ ՄՐՑԱՎԱՅՐՈՒՄ Է
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը արդեն Լաս Վեգասում է, որտեղ մեր ընտրանին կմասնակցի սեպտեմբերի 7-ին մեկնարկելիք աշխարհի առաջնությանը, որին նախապատրաստվելիս հավաքականը գլխավոր մարզչի՝ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք էր անցկացրել Վրաստանում, մինչ առաջնության մեկնարկը ազատ ոճայիններն իր վերջին հավաքը կանցկացնեն Լաս Վեգասում: Աշխարհի առաջնության մրցագորգն ազատ ոճի ըմբիշներին կտրամադրվի սեպտեմբերի 10-12-ը:
Հայաստանի մարզական պատիվն այս անչափ կարեւոր ստուգատեսում կպաշտպանեն՝
Գարիկ Բասեղյանը (57 կգ)

Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ)

Դավիթ Սաֆարյանը (65 կգ)

Գրիգոր Գրիգորյանը (74 կգ)

Մուսա Մուրթազալիեւը (86 կգ)

Էդգար Ենոքյանը (97 կգ)

Լեւան Բերիանիձե (125 կգ)
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk