ՈՎ ԿԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԱՄԵՆԱԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ՏԻՏՂՈՍԸ
Արխիվ 12-16ՈՎ ԿԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
ԱՄԵՆԱԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ՏԻՏՂՈՍԸ
Մեր տեղեկություններով օրերս ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված կուսակցությունը` քաղաքացիական պայմանագիր անվանմամբ, գրանցել են: Չնայած նրան, որ վերջին շրջանում եղան գործիչներ, ովքեր փորձեցին ստեղծել կուսակցություն, կամ գոնե հայտարարեցին դրա մասին, գրանցման առումով նհաջող ընթացք ունեցան: Զորօրինակ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ստեղծված <Ալյանս> կուսակցությունը չգրանցվեց, որի համար նրանք ստիպված եղան օգոստոսի 29-ին երկրորդ անգամ, բայց արդեն փակ համագուրմար անցկացնեն, իսկ թե ինչ կլինի հետագայում դեռ պարզ չէ: Այս ամենը որոշ շրջանակների մոտ խանդի տեսարաններ է ստեղծում, թե ինչու պետք է Փաշինյանի կուսակցությունը, որն ի դեպ այդքան էլ մարդաշատ չէր համագումարին, պետք է արտոնություն ունենա եւ այս կերպ քաղաքական դաշտում կրի ամենաընդդիմադիրի տիտղոսը: Չնայած, կրկին մեր տեղեկություններով, Փաշինյանը այս օրերին գտնվում է միացյալ նահանգներում, որպեսզի մի կլորիկ գումար հայթայթի նորաթուխ կուսակցության առաքելությունն իրականացնելու համար: Իսկ թե ինչու միացյալ նահանգներից դա թողնում ենք ընթերցողի հայացողությանը, չէ որ խորհրդարանում ամենաբարձր գոռացողը` իշխանությունների վրա, համարվում է Փաշինյանը, որից մասնաբաժին է հասնում նաեւ <հարազատ> խմբակցությանը:
Ի դեպ կան լուրեր նաեւ, որ նոր կուսակցություն է պատրաստվում գրանցել տխրահռչակ Վարդան Օսկանյանը: Հասկանալի է, որ դա լինելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին քաղաքական հենարանը, կամ հանգրվանը: Կան լուրեր, որ Օսկանյանը կուսակցության մասին կհայտարարի Ռ. Քոչարյանի սահմանադրական բարեփոխումների մասին հայտարարությունից հետո, որտեղ նա ամենայն հավանականությամբ դեմ կարտահայտվի:
Մեկ այլ նորաստեղծ կուսակցություն է մոգոնել վանաձորցի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Սակայն դժվար թե նա կարղանա զավթել ընդդիմադիրի տիտղոսը, քանի որ ներքաղաքական հարցերում Մարուքյանը լուրջ ընդդիմություն լինել չի կարող, ինչը ցույց է տալիս փորձը: Նրա հիմնական ընդդիմադիր կեցվածքը կլինի արտաքին քաղաքականության հարցերում, որպես թունդ հակառուսական եւ նույքան թունդ արեւմտամետ գործիչ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk