Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

«Սինքֆիլդի գավաթ». ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐԻ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ

Արխիվ 12-16

 

«Սինքֆիլդի գավաթ». ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐԻ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ

 

 

Սենթ Լուիսում շարունակվում է «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարը, աշխարհի 10 ուժեղագույն գրոսմայստերների պայքարի հանգուցալուծումը հասունացման կետում է: Շախմատի Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մրցաշարի 6-րդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ ոչ-ոքի խաղաց եւ պահպանեց առաջատարի դիրքերը, իսկ 7-րդ տուրի շրջանակներում հանդիպելով Հիկարու Նակամուրային սեւերով հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցչին 51-րդ քայլում: Արդյունքում Արոնյանը հավաքեց 5 միավոր եւ դարձավ միանձնյա առաջատար: Նրան մեկական միավոր զիջում են 2-5-րդ տեղերը բաժանող 4 շախմատիստներ, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որն այս տուրում սպիտակներով պարտվեց ռուս Ալեքսանդր Գրիշչուկին: Օգոստոսի 31-ին կայանալիք հաջորդ տուրում  Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ