Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով Ապշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔ Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

ՆՈՒՅՆԻՍԿ ՏԵԽՆԻԿԱՆ ՉԴԻՄԱՑԱՎ ՎԱՐԴԱՅԻ ԿՐՔՈՏ ՇՈՈՒԻՆ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՆՈՒՅՆԻՍԿ ՏԵԽՆԻԿԱՆ ՉԴԻՄԱՑԱՎ ՎԱՐԴԱՅԻ ԿՐՔՈՏ ՇՈՈՒԻՆ (Տեսանյութ)

 

Երեւանյան ռեստորանային համալիրներից մեկում կայացավ Ուկրաինայից ժամանած հայկական արմատներով հայտնի երգչուհի եւ պարուհի ՎԱՐԴԱՅԻ (Վարդանուշ Մարտիրոսյանի) մասնակցությամբ սպասված բարեգործական համերգը: Երեկոյի առաջին հատվածում իրենց կատարումներով հանդես եկան հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնց թվում էին Նարեկ Բավեյանը, Ալինա Կիրակոսյանը, Արսեն Գեւորգյանը (Սենչ), Վլադիմիր Պողոսյանը եւ այլք: Ու թեպետ երգիչ ԱՐՄՈ ՀՈՎԵՅԱՆԸ երգեց այն մասին, որ «Ուշ է հիմա, ես գնամ տուն, որ չլացի իմ սերը թաքուն», բայց, այնուամենայնիվ, հանդիսատեսը մնաց մինչեւ վերջ` անհամբեր սպասելով հենց Վարդայի շոույին: Եվ, իհարկե, կրքոտ գեղեցկուհին երկար սպասեցնել չտվեց ու հայ հանդիսատեսին ներկայացավ իր մի քանի երգերի կատարումներով, ապա pole dance պարով: Այ, հենց այստեղ է, որ նույնիսկ տեխնիկան չդիացավ կրքոտ շոույին ու երաժշտությունն անջատվեց: Արդյունքում մի քանի շրջան էլ անելով խողովակի վրա` Վարդան վայր իջավ ու շտապեց ասել, որ սա դեռ ամենը չէ: Այո, երգչուհին, իսկապես, փորձեց ամեն ինչ անել, որպեսզի երեկոյից գոհ մնան բոլորը, ինչը նրան հաջողվեց եւ անգամ տեխնիկական խոտանից հետո նա շարունակեց նույն ոգեւորությամբ: Իսկ կրակներով համարից հետո ներկա կանանց զգուշացրեց, որ եթե անգամ փորձեն անել այն ամենն, ինչ կատարվեց բեմում, հանկարծ չկրկնեն կրակներով համարն ու կրակ չարտաշնչեն իրենց ամուսնների վրա: Ի դեպ, թեպետ Վարդան շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ հրաժեշտ տվեց, բայց վերջում եւս մեկ անակնկալ էր սպասվում: Երգչուհին աճուրդի էր հանել իր իսկ կողմից ստեղծված Varda բրենդի լողազգեստներից մեկը, որի վաճառքից ստացված հասույթով էլ որոշվել էր տաքդիրներ գնել մանկատան երեխաների համար: Ուշագրավ էր այն, որ թեպետ սկզբում, կարծես թե, չկային համարձակներ, ովքեր «ալամ-աշխարհի» աչքի առաջ իրենց տիկնոջ կամ ընկերուհու համար ներքանազգեստ կգնեին, բայց, արի ու տես, որ կամաց-կամաց բավական թեժ պայքար գնաց: Ներքնազգեստը վաճառվեց 135 հազար դրամով: Այսքանից հետո, մնում է հորդորել երգչուհուն, որ Կիեւից վերջնականապես տեղափոխվի Երեւան, չէ՞ որ մի ներքնազգեստը 135 հազար դրամով վաճառելն արդեն իսկ հոյակապ սկիզբ է բիզնեսի համար:

Ինչեւէ, ամփոփելով «Վարդա շոուն», հիշեցնենք, որ համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Գավառի մանկատան երեխաներից մեկի աչքի, Երեւանի «Մարի Իզմիրյան» մանկատան մի երեխայի ողնաշարի վիրահատությունների, ինչպես նաեւ դեղորայքի ձեռքբերման համար: Այս մասին առավոտյան կայացած ասուլիսի ժամանակ երգչուհին ընդգծել էր. «Շատ լավ կլինի, որ այսպիսի բարեգործական համերգներն ավանդույթ դառնան, եւ ամեն ամիս մեկ արտիստ կարողանա օգնել երեխաների»:

 

 

Նյութը եւ լուսանկարները` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված