Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին Օրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից

ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՇՈՒՐՋ ԻՆՏՐԻԳԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՇՈՒՐՋ  ԻՆՏՐԻԳԸ  ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է


«Իրավունքն» իր հրապարակումներում, վերջին շրջանում, հաճախ է անդրադարձել դեռեւս 5 տարի առաջ Օձունի Սբ. Աստվածածին VI դարի եկեղեցուն` որը գմբեթից մինչեւ հիմք, 5 ճաքով փլուզման առջեւ էր կանգնած: 2011-ին, Մոսկվայում ապրող գործարար, բարերար Մովսես Ձավարյանը, 750 հազար ԱՄՆ դոլարով ֆինանսավորել է Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնումը, որը սակայն տեւել է 4 տարի: Չորս տարի անց, բարերարը կրկին հիշել է եկեղեցին, սակայն այլ նպատակներով:  Նա խոսելով «Օձունի նոր կյանքը» ծրագրի իրականացման մասին` ասել է, որ այսօր Օձունին արդեն վտանգ չի սպառնում, բայց ծրագիրն ամբողջությամբ չի արդարացրել իր սպասումները, ավելին` Հայաստանում պետության եւ բարեգործների համագործակցությունը չափազանց անարդյունավետ է, իսկ տեղական էլիտան անտարբեր է հուշարձանների ճակատագրի հանդեպ:

ԱՂԱՂԱԿՈՂ ՓԱՍՏԵՐ ԵՆ, ԹԵ՞ ԲԱՐԵՐԱՐՆ Է ՓՈՒՉ ԱՂԱՂԱԿՈՒՄ

Ըստ Ձավարյանի. «Վերականգնման ողջ ընթացքում որեւէ հանդիպում չեմ ունեցել մշակույթի նախարարի եւ եկեղեցու ներկայացուցիչների հետ: Չնայած, բազմիցս հանդիպել եմ փոխնախարարին: Ինձ, հազիվ թե, դա պետք է, սակայն չեմ կարծում, որ Մշակույթի նախարարության դռները չեն դիմանում պատմական հուշարձանները անշահախնդրորեն վերականգնել ցանկացող մարդկանց ճնշումից»:

Ինչեւէ, բարերարը հիմնական խոչընդոտ է համարում Մշակույթի նախարարությանը:


ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ, ՁԱՎԱՐՅԱՆԸ 2 ԱՆԳԱՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

Այնուամենայնիվ, թեմայի շուրջ «Իրավունքը» դիմել էր ՀՀ մշակույթի նախարարություն, որտեղից ստացված պարզաբանումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի տարածքում գտնվող Սբ. Հովհաննես (Սբ. Աստվածածին) եկեղեցին միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը բնութագրող բացառիկ հուշարձաններից է: Նկատի ունենալով հուշարձանի պահպանվածության վիճակը` ՀՀ մշակույթի նախարարությունը 2010թ. «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան` ձեռնարկել է հուշարձանի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը: Իր հերթին հուշարձանի հետագա պահպանության խնդրով մտահոգված  մոսկվաբնակ հայազգի բարերար, արմատներով Օձուն համայնքից Մ. Ձավարյանը ցանկություն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել հուշարձանի վերականգնման գործընթացին: Մ. Ձավարյանի կողմից ստեղծված «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցիե հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 2011 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցիե հիմնադրամի միջեւ կնքվել է եռակողմ հուշագիր, համաձայն որի՝ մշակույթի նախարարությունը տրամադրել է եկեղեցու վերականգնման նախագիծը, իսկ հիմնադրամը` վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսավորումը: Հուշարձանի վերականգնման աշխատանքների իրականացման համար շինվերականգնման կապալառու կազմակերպություն ընտրելու համար «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի կողմից ստեղծվել է մրցութային եւ գնահատող հանձնաժողովներ: Մրցույթին ներկայացվել է 8 հայտ: 2012 թ. մարտի 26-ին գնահատող հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված փաստաթղթերի լրակազմը, վերականգնման աշխատանքներին վերաբերող գնային առաջարկները, եւ արդյունքում «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի կողմից հաղթող է ճանաչվել «Լեւգուկ» ընկերությունը: 2012 թ. մայիսի 23-ին «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը շինվերականգնման աշխատանքների կապալի պայմանագիր է կնքել «Լեւգուկ»  ընկերության հետ, հաջորդիվ նաեւ՝ հեղինակային եւ տեխնիկական հսկողության պայմանագրեր համապատասխան կազմակերպությունների հետ: Այնուհետեւ, «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարություն է ներկայացրել հուշարձանի վերականգնման աշխատանքների թույլտվություն ստանալու դիմում, եւ սահմանված ընթացակարգով` 2012 թ. հուլիսի 11-ին ստացել է վերականգնման աշխատանքները կատարելու թույլտվություն՝  1 տարի ժամկետով, իսկ 2013 թ. վերականգնման աշխատանքների թույլտվությունը  տրամադրվել է 2 տարի ժամկետով:

Մշակույթի նախարարության օժանդակությամբ ծրագիրը ՀՀ կառավարության համապատասխան հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես բարեգործական եւ 2013 թ. օգոստոսի 9-ի Մ-717-Ա որոշմամբ ազատվել ավելացված արժեքի հարկից:

Հուշարձանի վրա վերականգնման աշխատանքները  կատարվել են երեք տարիների ընթացում: 2012-2013 թթ. հուշարձանի վերականգնման ծրագիրը ֆինանսավորվել է «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի միջոցով.  գումարը կազմել է 162.7 մլն ՀՀ դրամ, իսկ 2014 թ. շինարարական կազմակերպությունն ուղղակիորեն 114.8 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորվել է Մովսես Ձավարյանի կողմից (այդ պահին Մովսես Ձավարյանն արդեն իսկ դուրս էր եկել իր նախաձեռնությամբ ստեղծած բարեգործական հիմնադրամի կազմից): Այսպիսով, հուշարձանի վերականգնման համար՝ ըստ նախագծային արժեքի, տրամադրվել է 277,5 մլն ՀՀ դրամ:

Հուշարձանի վերականգնման ընթացքում ծագած առանձին խնդիրներ հստակեցնելու նպատակով՝ բնագավառի փորձառու մասնագետների, ինչպես նաեւ հիմնադրամի ներկայացուցիչների (Ա. Դավթյան, Վ. Շերմազանյան) մասնակցությամբ բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել եւ՛ հուշարձանի տարածքում, եւ՛ մշակույթի նախարարությունում: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության աշխատակիցներն էլ աշխատանքային կարգով բազմիցս մասնագիտական օժանդակություն են ցուցաբերել խնդիրների լուծմանը, որոնց ծագման հիմնական պատճառ էր հանդիսացել հեղինակային հսկողության պայմանագրի բացակայությունը՝ վերջին ժամանակահատվածում (մոտավորապես 1,5 տարի):

դեպ,  համագործակցության շրջանակում, Մովսես Ձավարյանն երկու անգամ հանդիպել է մշակույթի նախարարի եւ բազմիցս՝ նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի հետ, եւ առաջացած բոլոր հարցերը քննարկվել ու ստացել են անհրաժեշտ լուծումներ:

Արդյունքում, 2012-2014 թթ. ամբողջովին կատարվել են մրցույթային փաթեթով  նախատեված ծավալները, մասնավորապես՝ ուժեղացվել են տաճարի գմբեթարդն ու թաղերը, կանխվել են գմբեթարդում եւ թմբուկի վրա առկա ճաքերի հնարավոր ընդլայնումները, ամբողջությամբ փոխվել են եկեղեցու ծածկասալերը, նորոգվել եւ ամրակայվել են հյուսիս-արեւելյան ու հարավ-արեւելյան զանգաշտարակները, իրականացվել են արտաքին երեսապատերի խարխլված եւ կազմաքանդված հատվածների քանդման եւ վերաշարման, պատերի կարանախցման աշխատանքները եւ այլն: Այսպիսով, վերացվել են հուշարձանին վնաս պատճառող խնդիրները, մասնավորապես՝ մթնոլորտային ջրերի ներթափանցումը եւ պատի միջուկի խոնավացումը:

Կարեւորելով պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում հուշարձանի հետագա պահպանությանը նպատակաուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն, ՀՀ մշակույթի նախարարությունը գտնում է,  որ հայոց մշակութային ժառանգության մաս կազմող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները չպետք է լինեն միայն պետության եւ անհատների հոգածության առարկա: «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքով որոշակի պարտավորություններ ունեն կատարելու նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնցից շատերը (այդ թվում նաեւ Օձուն համայնքի ղեկավարը) հանդես են գալիս դիտորդի կարգավիճակով եւ անհարկի ու ոչ մասնագիտական մեկնաբանություններով ավելորդ լարվածություն ստեղծում հուշարձանի շուրջ:

Մեկ անգամ եւս հարկ ենք համարում նշել, որ նախարարությունը դրական է գնահատում Օձունի եկեղեցու վերականգման աշխատանքները եւ փաստում, որ հուշագիրը ստորագրած կողմերը՝ կատարել են հուշագրով ստանձնած պարտավորությունները: Վերջինիս վկայությունն է՝ ս. թ. հունիս ամսվա ընթացքում, Մ. Ձավարյանի հետ ունեցած աշխատանքային հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է նաեւ իրականացված աշխատանքների ծավալներից դուրս՝ նոր ծավալի աշխատանքների ֆինանսավորման հարցը»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված