ՍՊԱՆՎԱԾԻ ԱԽՊԵՐԸ «ՄԵՌԱԾ Ա` ԹԱՂԱԾ ՉԻ»
Արխիվ 12-16ՍՊԱՆՎԱԾԻ ԱԽՊԵՐԸ «ՄԵՌԱԾ Ա` ԹԱՂԱԾ ՉԻ»
Կուրթան գյուղում սպանված 16-ամյա երիտասարդը նույնիսկ էդ վեճից էլ տեղյակ չի եղել, փորձել է բաժանել կռիվը, ու տեսեք, թե ինչ ողբերգություն դառավ: Էն ախպերը հիմա մեռած ա` թաղած չի, իրեն կյանքում չի ների: Մեզ հետ զրույցում անդրադառնալով նախօրեին Լոռու մարզի Կուրթան գյուղում տեղի ունեցած սպանության մանրամասների ասաց տեղի գյուղապետ Գեւորգյանը նշելով, որ երկուսն էլ` սպանվածն էլ, ձերբակալվածն էլ իր հարազատներն են:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 28-ին, դանակահարված վիճակում Ստեփանավանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կուրթան գյուղի բնակիչ Վարդան Գեւորգյանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Դեպքը տեղի է ունեցել գյուղի տաղավարում, կենցաղային անլուրջ հարցերի շուրջ: Կասկածյալն ու սպանվողը վիճաբանել են, քաշքշել իրար, հետո վեճին խառնվել են երկու կողմերի եղբայրները, սակայն ինչ-որ անիմաստ պատճառով տեղի է ունեցել ողբերգությունը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
