Էլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից

«ՏՈԿԱ, ՏՈԿԱ ԱՐՄԵՆԻԱ». FLY PROJECT-Ի ՀԱՄԵՐԳԸ ՎԵՐԱԾՎԵՑ ԹԱՑ ՄԵԳԱՓԱՐԹԻԻ (Ֆոտոշարք)

Արխիվ 12-16

«ՏՈԿԱ, ՏՈԿԱ ԱՐՄԵՆԻԱ». FLY PROJECT-Ի ՀԱՄԵՐԳԸ ՎԵՐԱԾՎԵՑ ԹԱՑ ՄԵԳԱՓԱՐԹԻԻ (Ֆոտոշարք)

 

Լավ երաժշտություն, կատաղի անձրեւ ու ռումինական կիսամերկ հետույքներ… Հենց այսպես` ոչ ստանդարտ ձեւաչափով էլ սկսվեց  մեգափարթիների աստղ դարձած FLY project պարային եւ լատինո ոճի փոփ ռումինական խմբի հայաստանյան մենահամերգը: Իսկ մինչ կժամանեին ռումինացի հյուրերը, ներկաները մի լավ թրջվեցին ու պարեցին հայ դիջեյների` DJ Vakcina-ի, DJ Smoke-ի, DJ Arni Rock-ի եւ DJ Dale-ի երաժշտության, ինչպես նաեւ Իվետա Մուկուչյանի երգերի ներքո:

«Իրավունքը» ներկա լինելով ակումբային ռումինական միջոցառմանը` զրուցեց այն դերասանների հետ, ովքեր եկել ու ակտիվ մասնակցում էին ակումբային երեկոյին:

 

«ՀԻՆԳ-ՎԵՑ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԷԻՆ ԱՆՑՆՈՒՄ, ՔԱՆ ՀԻՄԱ»


Մինչ բեմահարթակում կհայտնվեր Fly project խումբը, դերասան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԲԱՍՅԱՆՆ, ով եկել էր տիկնոջ հետ, խոսեց երեկոյից ունեցած սպասելիքների մասին.

- Եղանակային պայմանները խանգարեցին ու մինչեւ հիմա դեռ սպասելիքները չեն արդարացվել: Բայց որակյալ երաժշտություն ենք լսում, չէ՞ որ մեր առաջատար դիջեյներն են նվագում, եւ ուզում ենք լավ համերգ լինի, որպեսզի մի լավ ուրախանանք:  Վստահ եմ, որ վերջում լավ կլինի, քանի որ միջոցառումների երկրորդ մասը միշտ ավելի հետաքրքիր է լինում:

- Դուք նշեցիք մեր առաջատար դիջեյների մասին, բայց այսօր շատերն այստեղ են հենց FlY project-ի կատարումների համար: Արդյո՞ք Ձեզ համարում եք նրանց երկրպագուներից մեկը:

- Անկեղծ ասած, չեմ համարում ինձ նրանց երկրպագուներից, բայց եկել եմ լավ օրվա ակնկալիքով:  FLY project-ը ունի կատարումներ, որ մեր հայ հանդիսատեսը, ինչպես եւ ես նույնիսկ չենք լսել, հուսով եմ` այսօր կլսենք եւ ավելի լավ տպավորություններով կհեռանանք նրանց համերգից:

- Ընդհանրապես, ի՞նչ կասեք հայաստանյան ակումբային միջոցառումների մասին:

- Իմ կարծիքով 5-6 տարի առաջ ակումբային միջոցառումներն ավելի լավ էին անցկացվում, քան հիմա, թեպետ այս հարցում բավական առաջ ենք գնացել: Պետք է ավելի գեղեցիկ միջոցառումներ կազմակերպվեն, որպեսզի, իրոք, այն դառնա «փարթի», որտեղ մարդիկ կգան կխմեն, կուրախանան եւ կպարեն անկախ նրանից, թե ով ինչպես է կարողանում պարել, այսինքն` ազատ կլինեն իրենց շարժումների մեջ: Մինչդեռ այսօր, կարծես, միջոցառումները միայն դեռահասների համար լինեն, որոնք ավելի լավ են ուրախանում անկախ երաժշտությունից: Նույնիսկ չեմ կարող բացատրել, թե ինչից է:

- Գուցե տարիքի հե՞տ է կապված, թե, չկա Ձեզ համար մի տարիք, երբ այլեւս ակումբային միջոցառումների չեք մասնակցի:

- Միգուցե նաեւ իմ տարիքն է անցել այդ միջոցառումներին ուրախանալու, բայց, համենայն դեպս, մոտավորապես երկու տարի Մոսկվայում եմ եղել եւ այնտեղ լավ միջոցառումների եմ մասնակցել եւ ուրախացել եմ: Այնպես որ, ըստ իս, երաժշտությունից եւ կազմակերպիչներից է ամեն ինչ գալիս: Եթե լավ երաժշություն եղավ ու կազմակերպված երեկո ապահովեցին, ապա ցանկացած մարդ կուրախանա անկախ տարիքից, որովհետեւ 40-50 տարեկան մարդիկ, ինչպես տեսնում ենք, միջոցառման բոլոր երիտասարդներից էլ լավ են ուրախանում:


«ՀՈՒՍՈՎ ԵՄ` ՄԻ ՕՐ ՄԵԶ ՄՈՏ ԷԼ ԿԼԻՆԵՆ ՖԻԵՍՏԱՆԵՐ»


Իսկ պարահրապարակում հանդիպեցինք մոդել, Oպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ, ով թրջվում էր անձրեւի տակ ու պարում մի գեղեցկուհու հետ: Իհարկե, նախեւառաջ հետաքրքրվեցինք նրանից, թե արդյոք լքել է ցանկալի փեսացուների շարքն ու գտել իր կյանքի կեսին, սակայն այս մասին կարճ պատասխանեց.

- Գեղեցկուհի անծանոթուհին «Miss Fashion Beauty» Հայաստանն է, ում պրոդյուսերությամբ եմ ես այժմ զբաղվում:

- Դավիթ, որքանո՞վ արդարացվեցին այս երեկոյից Ձեր սպասելիքները:

- Իրականում ակնկալիքներով չէի եկել, պարզապես եկել էի մի փոքր լիցքաթափվելու եւ ծանոթանալու FLY project-ի հետ:

- Իսկ Ձեզ համարո՞ւմ եք ռումինական փոփ խմբի երկրպագուներից մեկը:

- Ծանոթ չեմ եղել FLY project-ի կատարումներին, բայց նկատեցի, որ որոշակի զանգված երկրպագում է իրենց, որը ողջունելի է: Որպես պրոդյուսեր` կասեմ, որ  որակ կա, պարզապես, պետք է շատացնեն իրենց երգացանկը, քանի որ երեկոյի վերջնամասում արդեն սպառվել էր…

- Որքան հաճախ եք մասնակցում նման ակումբային միջոցառումների եւ համարո՞ւմ եք, որ ակումբային մշակույթը զարգացած է Հայաստանում:

- Ներկայումս գրեթե չեմ հաճախում ակումբներ, բայց նախկինում շատ եմ մասնակցել, հատկապես Իսպանիայում ֆիեստաների: Ինչ վերաբերում է հայաստանյան ակումբային մշակույթին, ապա ասեմ, որ մենք շատ տաղանդավոր դիջեյներ ունենք, պարզապես, համապատասխան ակումբները շատ քիչ են: Ուստի` այդ ասպարեզի մարդկանց մաղթում եմ հաջողություն զարգացման գործընթացում եւ հուսով եմ` մի օր մեզ մոտ էլ կլինեն ֆիեստաներ:


«ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԿԵԼ ԵՄ ՄԵՐ ԴԻՋԵՅՆԵՐԻ ՀԱՄԱՐ»


Դերասանուհի ՄԱՆՈ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նույնպես ակումբային կյանքով չի ապրում, բայց այս երեկո եկել էր FLY project-ի համերգին մեկ նպատակով.

- Աշխատանքային օրվանից հետո եկել եմ ճաշակով երաժշտություն լսելու եւ կփորձեմ  կտրվել ծանր առօրյայից եւ մի քիչ կլիցքաթափվեմ ու կպարեմ:

- Հաճա՞խ կարելի է Ձեզ տեսնել նման միջոցառումների մասնակցելիս:

- Ցավոք սրտի, ոչ միշտ է ստացվում: Ավելի շատ լինում եմ օպերայում եւ թատրոններում: Նման կարգի ակումբային վիճակի մեջ, կարելի է ասել, վաղուց է, ինչ չէի եղել: Ասեմ, որ բավականին հետաքրքիր է այս բացօթյա միջոցառումը, անձրեւը, երաժշտությունը…  ամեն ինչը տրամադրում է, որ մի փոքր լիցքաթափվենք:

- Այսինքն` կարելի՞ է ասել, որ հատուկ FLY project-ի համար չեք այստեղ, այլ լավ երեկոյի:

- Այս դեպքում կարող եմ ասել, որ ավելի շատ եկել եմ մեր դիջեյների համար: Բնականաբար, Fly projecti-ի մասին լսել եմ եւ իրենց հայտնի երգերը գիտեմ, բայց որպես նրանց երկրպագու ինձ չեմ համարում:

Ամեն դեպքում, երեկոյի ընթացքում հաջողվեց FLY project-ին առնվազն կրկնապատկել իրենց հայաստանյան երկրպագուների թիվը, հատկապես այն բանից հետ, երբ նրանց մեգահիթը` «Տոկա, տոկա»-ն հայաստանյան բեմում դարձավ «Տոկա, տոկա Արմենիա»: Ընդորում, երեկոյից որքան տպավորված էին մասնակիցները, նույնքան էլ ռումինական խումբը, որոնք համերգի վերջում ավանդական դարձած սելֆի արեցին թրջված ու խելակորույս պարող հանդիսատեսի հետ եւ շնորհակալություն հայտնեցին գեղեցիկ երեկոյի համար:



Նյութը եւ լուսանկարները` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԴՐՎԱԾ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒՄ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ՄԵԾԱՀ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԷլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուցԴժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված