Այսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան Էլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր

«ԱՅՍ «ԲԻՁԵՔԸ» ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ ԵՆ, ՄԻ՛ ԹԱՂԵՔ ՆՐԱՆՑ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ»

Արխիվ 12-16

«ԱՅՍ «ԲԻՁԵՔԸ» ԴԵՌ ԿԵՆԴԱՆԻ ԵՆ, ՄԻ՛ ԹԱՂԵՔ ՆՐԱՆՑ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ»

 

Սեպտեմբերին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի «Երեւան Ջազ փառատոնը», որի շրջանակներում Հայաստան կգան ընդհանուր առմամբ 24 վոկալիստներ եւ երաժիշտներ, այդ թվում նաեւ Մարիամ եւ Արմեն Մերաբովները: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բաս-կիթառահար, Մարզահամերգային համալիրի տնօրեն եւ փառատոնի կազմակերպիչ ՎԱԶԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ փառատոնը կազմակերպելու նպատակը` երբեմնի ջազային փառատոների ավանդույթները վերականգնելն է:

 

 

«ՄԵՆՔ ԱՌԱՋԻՆՆ ԷԻՆՔ` ԴԱՐՁԱՆՔ ՎԵՐՋԻՆԸ»

-Անշուշտ կուզենայի, ավանդույթները վերադառնային, քանի որ Հայաստանն Խորհրդային Միության ժամանակներից իրոք եղել է ջազի կենտրոն: Մոսկվայում նույնիսկ նման փառատոն չի եղել, այն ժամանակ Մոսկվայից գալիս էին Երեւան` ջազ փառատոներին: 1983-87 թվականներին Երեւանում շատ ջազ փառատոներ էինք անում ու ամբողջ Սովետմիությունը գալիս էր Երեւան` ջազ փառատոնի ու զարմանում էին, որ մեզ մոտ նման փառատոներ են լինում եւ թույլ էին տալիս անել: Այսինքն` մենք առաջինն էինք` դարձանք վերջինը: Հիմա Վրաստանը մեզանից առաջ ընկավ, Մոսկվան էլ ասում է` Հայաստանը ե՞րբ է ջազ ունեցել: Մոռացել են, որ Լարիսա Դոլինան Երեւանում մարդ դարձավ` ռեստորաններում երգեց, հետո Կ. Օրբելյանի մոտ սովորեց, Տաթեւիկ Հովհաննիսյանի կողքին երգեց ու հասկացավ, թե երգչուհին ինչ բան է: Բոլորն այդ տարիներին եկան այստեղ, մեր դպրոցն անցան, մարդ դարձան, հիմա իրենք մեծ ջազմեններ են, մենք այստեղ` ոչ մի բան:

«ՄԻ՛ ԽԱՌՆԵՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ»

-Փաստորեն, դա առիթ հանդիսացավ, որ հիմնեք Երեւան ջազ փառատո՞նը:
- Դրա համար որոշեցինք այս փառատոներն անցկացնել եւ, ինչու ոչ, կոչել, հենց Երեւան ջազ: Ստեղծեցինք Հայկական ջազի ասոցիացիա, որովհետեւ կարծես դա էլ էր «մոնոպոլիզացված», ամեն անգամ ասում էին` կամ Մալխասն է անում, կամ էլ` Վազգենը: Ո՛չ Մալխասը, ո՛չ Վազգենը, ո՛չ էլ` ինչ-որ մեկը, հենց Հայաստանի ջազ ասոցիացիան է, որի մեջ բոլորն էլ մտնում են: Երբ նշանակվեցի համալիրի տնօրեն, առաջինը, որ մտքիս եկավ, դա ջազ փառատոնն էր ու միանգամից զանգեցի, հրավիրեցի տղաներին` Լեւոն Մալխասյան, Մարտին Վարդազարյան, Երվանդ Երզնկյան, Արմեն Հյուսնունց եւ այլն, կանչեցի ինձ մոտ, ժողով արեցինք ու որոշեցինք: Ասացի` տղերք ջան, անում ենք փառատոն եւ անվանում հենց Երեւան ջազ: Երեւանը հատուկ շեշտվեց, հերիք է, Երեւան անունը պիտի աշխարհով թնդա եւ մտնի միջազգային ջազային փառատոների ցուցակում:
Տարվա ընթացքում պետք  է ջազային միջոցառումներ կազմակերպել, որ այս քաղաքը մի քիչ էլ քաղաքակրթվի: Հասկացանք` այդ տընգլը-մընգլը, որ երգում են ու ասում, թե մեր ժողովրդական երգերն են: Մեր բուն ժողովրդական երգերը հազարից մեկ են հնչում, բոլորն այլասերել են` ավելացրել արեւելյան վատ ելեւեջներ, արաբաթուրքացրել, քրդացրել ու անունն էլ դրել հայկական ժողովրդական երաժշտություն, մի՛ խառնեք, ժողովուրդ ջան: Ռաբիսը եւ հայկական ժողովրդական երգը տարբեր բաներ են: Ռաբիսը Խորհդային Միության ժամանակ իր տեղն ուներ ռեստորանում, հիմա ռաբիսը տարել են հեռուստատեսություն եւ դարձրել համար առաջինը: Իսկ էստրադան ու ջազը ամենավերջին տեղում են` դասական երաժշտության հետ:

«ԱՅՆՔԱՆ «ԱՍՏՂ» ԿԱՐ` ՄԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՈՐԵԼ ԷԻՆՔ»

-Այսօր հայկական էստրադան իրոք անկում է ապրում:
- Չեմ ասում, թե ջազը հայկական ժողովրդական է, բայց դասական, ջազային ու էստրադային երաժշտության մեջ մի քիչ քաղաքակրթություն կա: Տասը տարի առաջ սկսեցի «Երգում է 70-ականների Երեւանը» նախագիծը, որովհետեւ սիրտս նեղվում էր, որ հեռուստատեսությամբ տեսնում էի, թե մեր նորաթուխ «աստղերը» ինչ են երգում: Ինչպես Ջիվան Գասպարյանն է ասում` այնքան «աստղ» կար, մթության մեջ կորել էինք: Ա՛յ մարդ, մենք պատմություն ենք ունեցել, մի հատ այբուբենը սովորեք, ձեր լեգենդներին չգիտեք, միանգամից դարձաք այս երկրի էստրադայի, ջազի, փոփի թագուհիներ ու թագավորներ: Տարիներ առաջ, երբ համալիրում հիմնեցի ստուդիա, որտեղ Ռոբերտ Ամիրխանյան, Տաթեւիկ Հովհաննիսյան, Արթուր Գրիգորյան, Էռնա Յուզբաշյան, Սյուզան Մարգարյան, բոլորը գալիս էին, կենդանի ձայնով, միանգամից մի կտորով նվագում, ձայնագրվում  ու դուրս էին գալիս: Այդ ձայնագրությունները մինչեւ հիմա կան, նոր տարվան հնչում էին հեռուստատեսությամբ: Իսկ այսօր «աստղերից» ո՞ր մեկը կմտնի ձայնագրման ստուդիա ու կենդանի ձայնով կերգի` միանգամից կձայնագրվի:
- Նրանց 90 տոկոսը կենդանի ձայնով չի կարողանա:
- Իմ ասելիքն էլ հենց դա է, որ այս «բիձեքը» դեռ կենդանի են, մի՛ թաղեք նրանց ժամանակից շուտ, փոխարենը` սովորեք իրենցից: Ոչ թե երկու անգամ երկուսը չսովորած` միանգամից մտեք մեծ թվաբանությունների մեջ, այն էլ` համակարգչով, ոչ թե մեզ պես, ավանդական թուղթ ու գրիչով:

«ԵՐԿԻՐԸ ՍԻՐԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԲԱՌԵՐՈՎ ՈՒ ՄԻՏԻՆԳՆԵՐՈՎ»

-Դա՞   է Ձեր խորհուրդը երիտասարդ սերնդին:
- Մեր երիտասարդներին ցանկանում եմ քաջառողջություն, համբերություն, մի քիչ էլ` հարգանք մեծի հանդեպ: Եվ ամենակարեւորը` երկիրը սիրեն ոչ միայն բառերով ու միտինգներով, կամ էլ` Հայաստանի դրոշով շապիկներ կրելով: Պետք է սրտի ու հոգու մեջ սիրեն հայրենիքը եւ երբ աֆիշայի վրա կարդան մեծ տառերով գրված ինչ-որ օտարազգի անուն` վազելով չգնան տոմս գնեն: Փոխարենը` հայկական անուն տեսնելիս` տոմս գնեն ու մասնակցեն համերգին` իրենց երկրի համար: Եթե խոսում եք երկրից, դրոշով, գերբով շապիկներ եք հագնում, ուրեմն` եկեք Հայաստանի կազմակերպած համերգներին, որ էստրադայի, դասականի, ջազի, փոփի համերգներին դահլիճները լեփ-լեցուն լինեն` ինչպես ռաբիս համերգների ժամանակ:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԴՐՎԱԾ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒՄ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ՄԵԾԱՀ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԷլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուցԴժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված