Երեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում Այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջին Ռուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ը Օդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ) Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց Լավրովից Մինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ 3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարի Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշաններն են շահելու Գերմանիայում իշխող CDU/CSU դաշինքի վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 19% Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

ՇՈԳ ԵՂԱՆԱԿԻՆ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ ՍԻՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՇՈԳ ԵՂԱՆԱԿԻՆ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ ՍԻՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

- Հարգելի բժիշկ, շոգ եղանակին արդյո՞ք շատանում են սիրտանոթային խնդիրները: Ի՞նչ խորհուրդ կտաք սրտային հիվանդություններ ունեցողներին, ովքեր պատրաստվում են մեկնել հանգստի` ծով: Ո՞ր նախանշանները կհուշեն խնդրի մասին, եթե մինչ այդ գանգատներ չեն եղել:

 

Հարցին պատասխանել է Բակուլեւի անվան սիրտանոթային վիրաբուժության կլինիկայի (ք. Մոսկվա) բժիշկ-օրդինատոր ՄԻՇԱ ՊԱՐՈՆՅԱՆԸ.

 

-Այո՛, միանշանակ շատանում են սիրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց խնդիրները` կապված սրտային անբավարարության խորացման, ինչպես նաեւ արյան ճնշման տատանումների հետ: Նշված խնդիրները խորանում են` կապված շոգ եղանակին ջրաղային փոխանակության խանգարման հետ:

Նման դեպքերում հարկ է ժամանակին ընդունել բուժող բժշկի կողմից նշանակված դեղորայքը, աշխատել ֆիզիկապես չծանրաբեռնվել ու չչարաշահել ալկոհոլային խմիչքները:
Հարգելի նամակագիր, պետք է հատկապես զգոն լինել, եթե առկա է արտահայտված հեւոց, ցավ կրծքավանդակում, որը կապված չէ շարժումների եւ շնչառության հետ, արյան ճնշման կտրուկ տատանումների դեպքերում: Հետագա բարդություններից խուսափելու համար` հարկ է հրավիրել մասնագետի:
Միայն էլեկտրասրտագրությունը (ԷԿԳ) քիչ է` հստակ ախտորոշելու համար: Պետք է պարտադիր կատարել էխոսրտագրություն, ինչպես նաեւ արյան մեջ տրոպոնին կոչվող սպեցիֆիկ մարկերի որոշում, եթե վերը նշված հետազոտությունները ցույց կտան որեւէ շեղում, հարկավոր է կատարել նաեւ ավելի խոր հետազոտություններ. ծանրաբեռնվածության տրեդմիլ թեստ, հոլթեր մոնիտորինգ եւ կորոնոգրաֆիա (սրտի անոթների ստուգում) եւ այլն:

Հարցին պատասխանել է նաեւ «Քանկոր» սիրտանոթային ԲԿ-ի ինվազիվ սրտաբան
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ.

-Հարգելի նամակագիր, նախ` շատ կարեւոր է ծով մեկնելուց առաջ այցելել բժշկի, քանի որ կարող է որոշ հավելյալ դեղորայքի նշանակման կարիք լինի: Բացի այդ հիշեք. հարկ է սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը, մոռանալ գերհոգնածության մասին, բացառել ալկոհոլը (օղի, գարեջուր, գինի եւ այլն), ինչպես նաեւ խուսափել արեւի տակ երկար մնալուց (միայն արեւպաշտպան միջոցներով. գլխարկ, հովանոց եւ այլն), ցավոք, երբեմն վատ ելքով պատահարներից խուսափելու համար:
Ինչ վերաբերում է ծովում լողանալուն, ապա եթե չկա բժշկի կողմից հատուկ ցուցում, ինքնին ծովաջուրն առողջարար է` լողալը` օգտակար: Սակայն սիրտանոթային խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում չափի մեջ օգտվել նման բարիքներից, էլ ավելի դրական ազդեցություն ունի ծովի ափին պարզապես զբոսնելը:
Ի դեպ, շատ օգտակար է ծովամթերքը. սիրահարները կարող են, անշուշտ, չափի մեջ, համտեսել այն: Սրտային անբավարարություն եւ զարկերակային հիպերտենզիայով հիվանդները պետք է սահմանափակեն հեղուկի ընդունումը (գազավորված ըմպելիք եւ այլն):
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարիՍեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշաններն են շահելուԳերմանիայում իշխող CDU/CSU դաշինքի վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 19%Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատունՀետախուզության տվյալներով՝ Պուտինը պլանավորում է պատերազմը տարածել այլ երկրներում. ԶելենսկիՌուսաստանից փախած Ալլա Պուգաչովայի թոռը կռվում է ռուսական բանակի կազմում՝ ՈւկրաինայումԿիևում հարձակման է ենթարկվել խոշոր պահեստային համալիրը (Տեսանյութ)Կիևում գրեթե բոլոր ուկրաինական հեռուստաալիքները փակվել ենԶապի փեսան մտել է Զապի հյուրանոցային համար ինքնաձիգով սպանելու աներոջը«Եվրոպան խուճապի մեջ է՝ տեսնելով Ուկրաինայի մոտալուտ պարտությունը». ԿՀՎ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա6 տարի առաջ այս օրը ընկան հազարավոր ՏՂԱՆԵՐՀետաքիքիր ազդանշան ԻՊՀԿ-իցՌուսական ուժերը մաքրել են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսաներից» մեկը (Տեսանյութ, Քարտեզ)Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված