«ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՅԼԱՍԵՐՎԱԾ ԵՎՐՈՊԱՑԻ Է, ՈՐՆ ԻՐ ՊԱՊԱՆԵՐԻ ՊԱՏՎԵՐՆ Է ԿԱՏԱՐՈՒՄ»
Արխիվ 12-16«ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՅԼԱՍԵՐՎԱԾ ԵՎՐՈՊԱՑԻ Է, ՈՐՆ ԻՐ ՊԱՊԱՆԵՐԻ ՊԱՏՎԵՐՆ Է ԿԱՏԱՐՈՒՄ»
Թեպետ ընդամենն օրեր առաջ ներքաղաքական բոլորովին այլ պատկեր էր, եւ ընդդիմությունից սահմանադրական բարեփոխումների ջատագով էին հանդես գալիս միայն ՀՅԴ-ականները, սակայն այսօր արդեն ունենք եւս երկու ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք եթե ոչ կողմ, ապա դեմ չեն իշխանությունների հետ քննարկել սահմանադրության նոր նախագիծը: Արդյունքում, նախ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ապա «Օրինաց երկիրը» սահմանադրական բարեփոխումների շուրջ իր տեսլականը հստակեցնելով` հանդիպում ունեցավ նախագահական նստավայրում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻ հետ, ով անկեղծանալով ասաց, թե երբեք էլ չի կասկածել, որ վերոնշյալ կուսակցությունները կողմ են արտահայտվելու սահմանադրության նոր նախագծին:
«ԵՐԲԵՔ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԵՆ ԵՂԵԼ ԵՎ ՉԵՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ»
–Պարոն Գիմիշյան, ի՞նչ կասեք այն մասին, որ սահմանադրության նոր նախագծի` նախկինում կտրականապես դեմ արտահայտվող ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն այսօր արդեն պատրաստ են այն քննարկել իշխանությունների հետ:
– Ինձ նույնիսկ այն փաստը չի հուզում, որ իրենք հանդիպում են ունեցել, որքան այն, որ, ի վերջո, եւս մեկ անգամ ապացուցվեց` իրենք իշխանական կառույցներ են եւ կողմ են այդ սահմանադրությանը: Թե ով է հանդիպել ՀՀ նախագահի հետ կամ չի հանդիպել, հազարերորդական խնդիր է, իրենք ամեն օր էլ 5-6 անգամ ոչ պաշտոնական հանդիպում են, բայց ամենասարսափելին եւ զզվելին այն է, որ այդ կուսակցությունները սահմանադրության նախագծի վերաբերյալ շատ մեղմ կարգով կողմ լինելու դեր են ստանձնել: Եվ ճիշտն ասած, երբեք չեմ էլ կասկածել, որ իրենք կողմ են լինելու, որովհետեւ իրենք այսօրվա իշխանության ծնունդն են ու երբեք ընդդիմադիր չեն եղել եւ չեն էլ կարող դառնալ: Այդ կուսակցություններից մեկն օլիգարխն էր ղեկավարում, իսկ օլիգարխը չի կարող դեմ լինել իշխանությանը, իսկ մյուս կուսակցությունը ղեկավարում է մի մարդ, որն իշխանության ծնունդն է, ինչպես ինքն, այնպես էլ իր կուսակցությունը: Իրենց համար ամենագլխավորը կերակրամանն է եւ հիմա այդ խնդիրն են լուծում: Այդ հանդիպումներով նրանք պաշտոնապես ցույց են տալիս, որ իրենք կողմ եղել են իշխանություններին եւ մնում են ավելի հաստատակամ իրենց որոշման մեջ:
– Բայց չէ՞ որ, օրինակ, «Օրինաց երկիր» կուսակցությունն իրեն ընդդիմություն էր հռչակել եւ վերջին շրջանում էլ նախաձեռնել էր ընդդիմադիր դիրքերից գործող «Հայկական վերածնունդ» միավորումը:
– Հիմա պարզ դարձավ, որ սա էլ էր խաբեություն, էլի կռիվ է իշխանության կերակրամանի կողքը ավելի լայն տեղ ունենալու, ուրիշ ոչինչ: Ամեն դեպքում, ցավում եմ, որովհետեւ ինչ-որ տեղ հույս կար, որ լինելով հայ մարդ` իրենք կվիրավորվեն այդ սահմանադրության նոր նախագծից ու զայրույթից կպայթեին եւ ոչ թե կողմ կլինեն:
«ՎԱՂՆ ԷԼ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՐՈՇԵԼ, ՈՐ ՀՀ-ՈՒՄ ՊԵՏՔ Է ԶՈՈՖԻԼԻԱՆ ԸՆԴՈՒՆՎԻ»
–Մասնավորապես ի՞նչ նկատի ունեք` ասելով, որ պետք է վիրավորվեին սահմանադրության նոր նախագծից:
– Այն այլասերվածությունը, որը բերվում է այս սահմանադրությամբ, կբերի նրան, որ իրենց տղա թոռները վաղը կգան ու կասեն` պապի ես էսինչ տղու հետ եմ ամուսնանում: Մինչդեռ նրանց թվում է, թե իմ թոռը պետք է գոմիկ դառնա, բայց հենց իրենցն է դառնալու` իր տղան, իր թոռը: Սահմանադրության նոր նախագծում ասվում է, որ քո ընտանիքը բուծարան է, քո ծնողներն էլ ճագարներ են, դու էլ բազմացման արդյունք: Եվ սա ես չեմ ասում, այլ սահմանադրությունն է ասում, որին իրենք կողմ են: Այդ ձեւակերպումն ուղղակի վիրավորանք է իմ ծնողներին, իմ պապերին, իմ երեխաներին ու թոռներին: Մենք բազմացման արդյունք չենք, այլ սիրո ծնունդ ենք, ընտանիքի, օջախի զավակ: Ավելին` այդ սահմանադրությամբ պարզվում է, որ մեզ մոտ գեյերը, լեսբիները պիտի ազատ ընտանիք կազմեն, եւ բոլոր միջազգային փաստաթղթերն առանց վավերացման կարող են գործել Հայաստանում: Այսինքն` 100 տոկոսանոց արտաքին կառավարում է լինելու, որովհետեւ միջազգային պայմանագրերը գերակա են մեր օրենքների նկատմամբ: Օրինակ, վաղն էլ եվրադատարանները կարող են որոշել, որ Հայաստանում պետք է զոոֆիլիա ընդունվի, եւ կարելի է անասունի հետ էլ ամուսնանալ, հաջորդ օրն էլ ընդունի, թե կարելի է նաեւ մարդու միս ուտել:
– Այսպիսի դրույթներից խուսափելու համար գուցե պետք է առավել համարձա՞կ լինենք սահմանադրական փոփոխությունների շուրջ Վենետիկի հանձնաժողովի պարտադրանքների առաջ:
– Վենետիկի հանձնաժողովն այլասերված եվրոպացի է, որն իր պապաների պատվերն է կատարում: Գիտեմ, որ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում կան ակտիվ խմբեր, մտածող քաղաքացիներ, որոնք այս խնդիրը բարձրացնում են եւ պայքարում են դրա դեմ: Ի վերջո, Եվրոպան նաեւ մերն է, հայ ժողովուրդը լուրջ ներդրում ունի իսկական Եվրոպայի ձեւավորման մեջ, բայց այն այսօր դարձնում են անասունների մի հավաքատեղի, որտեղ մարդիկ ո՛չ հոգի կունենան, ո՛չ բարոյականություն: Ի դեպ, մի սարսափելի կետ էլ է առկա այս սահմանադրության նախագծում. պարզվում է, որ այլ երկրում, եթե որեւէ մեկի դուրը չգա Հայաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացու հայտարարությունը` համաշխարհային այլասերվածության դեմ, նրանք կարող են պահանջ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը ու գործ սարքել: Արդյունքում մեր պետությունը հանձնելու է մեր քաղաքացուն, այսինքն` ես իմ երկրում անվտանգ ապրելու հույս չպետք է ունենամ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
