ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ
Այս շրջանում թերեւս ամենաքննարկվող եւ երկրի համար թիվ մեկ թեման սահմանադրական բարեփոխումներն են: Յուրաքանչյուր քաղաքական, հասարակական գործիչ իր պարտքն է համարում ներկայացնել, գնահատել, փնովել, քննադատել ու քննարկել նոր սահմանադրության դրույթները: Ուստի այս կապակցությամբ փորձեցինք զրուցել ԱԺ պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ, սակայն վերջինս նշեց, որ հարցազրույցներ չի տալիս եւ, որ մեր հարցերն ուղղենք իր մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանին. «Պարոն Ուրիխանյանը հրաժարվել է բոլոր տեսակի հարցազրույցներից, ասուլիսներից, հաղորդումներից ու մեկնաբանություններից, ուստի բոլոր տեսակետները, կարծիքները, դիրքորոշումները հանրությունը կարող է ստանալ իր պաշտոնական ելույթներից»,- ասաց Վ. Քոչարյանը:
– Ինչպես գիտեք, «Ալյանս» կուսակցությունը ստեղծվել է դիրքորոշում չփոխելու պատճառով, եւ մենք կարծիք ու համոզմունք չփոխող ենք, օրինակ` ժողովրդավարացմանը, ընտրակարգի եւ կառավարման համակարգին կողմ ենք, բայց ոչ երբեք իշխանության վերարտադրմանը:
– Իսկ նոր սահմանադրության մեջ դուք տեսնո՞ւմ եք ինչ-որ դրույթ, ըստ որի, ինչպես դուք եք ասում, իշխանությունները վերարտադրվում են:
– Ես սահմանադրությանը վերաբերող հարցին արդեն պատասխանեցի:
– Շրջանառվող լուրերի համաձայն` պարոն Ուրիխանյանը եւ իր կողմից հիմնված «Ալյանս» կուսակցությունը պատրաստվում են համագործակցել ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի` ապագայում ստեղծվելիք կուսակցության հետ:
– Պարոն Ուրիխանյանը տեւական ժամանակ եւ պարբերաբար խոսում է իրական ընդդիմության հետ միասնական ֆրոնտով ներկայանալու թեմաներով: Համագործակցությունը այլ քաղաքական ուժերի կամ իրական ընդդիմադիր անհատների հետ, ինչ խոսք, դրական ենք համարում: Իսկ «Ալյանսը» ձգտում է համագործակցության` տարբեր ուժերի հետ: Ինչ վերաբերում է խորհրդարանական հարթակին, ապա պարոն Ուրիխանյանը կրկին համագործակցում է տարբեր ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ: Այս պահին ինչ-որ կոնկրետ միավորման թեմաներով խոսակցություններ չկան:
– Կարո՞ղ եք հերքել կամ հաստատել, որ կհամագործակցեք վերոնշյալ պատգամավորի կողմից ստեղծվելիք կուսակցության հետ:
– Համագործակցելու նախադրյալներ եւ ցանկություններ, բոլոր իրական ընդդիմադիրների հետ, իհարկե, մեր կողմից կան:
– Իսկ ո՞ւմ եք համարում իրական ընդդիմություն:
– Կոնսոլիդացիոն գործընթացների հետ «Ալյանս» կուսակցությունը հայտարարություն է արել, որ աշնանը սկսվելու են այդ գործընթացները, որի մասին ընթացքում կտեղեկացնենք: Մենք միշտ բաց ենք աշխատում լրատվամիջոցների հետ, եւ մեր քայլերի մասին անպայման կտեղեկացնենք:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk