Երեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում Այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջին Ռուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ը Օդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ) Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց Լավրովից Մինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ 3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարի Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշաններն են շահելու Գերմանիայում իշխող CDU/CSU դաշինքի վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 19% Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ԿՈՂՄ ԵՄ, ԲԱՅՑ...»

Արխիվ 12-16

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ԿՈՂՄ ԵՄ, ԲԱՅՑ...»

 

Թուրք-քրդական հակամարտությունը էլ ավելի մեծ մասշտաբների է հասնում, իսկ թուրքական իշխանությունները պատրաստվում են կենաց մահու պայքար տանել առաջիկա ընտրություններին` իրենց դիրքերը վերահաստատելու համար: Արդյունքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գործողությունների պատճառով կան բազում զոհեր ու վիրավորներ: Ընդ որում, թուրք-քրդական բախումները մեծամասամբ տեղի են ունենում մեր պատմական հայրենիքում` Արեւմտյան Հայաստանում, որտեղ 100 տարի առաջ թուրքերը իրականացրեցին 1,5 միլիոն հայերի Ցեղասպանությունը: Տեղի ունեցող վերոնշյալ իրադարձությունների, ինչպես նաեւ հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր, Արեւմտահայոց ազգային համագումարի ազգային խորհրդի (ՀՀ-ի) լիազոր ներկայացուցիչ ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻ հետ:

 

«ԷՐԴՈՂԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԲԱՑԱՐՁԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՈՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՍՏԱՑՎԻ»


–Պարոն Ախոյան, ունենալով մեծ կապեր Արեւմտյան Հայաստանում` ի՞նչ տեղեկություններ ունեք ստեղծված լարված իրավիճակի մասին:
– Բնականաբար, մենք չենք կարող անտարբեր մնալ, բայց եւ այստեղից խառնվելու հնարավարություն ու իրավունք էլ չունենք: Սակայն ուշիուշով հետեւում ենք բոլոր քայլերին: Այսօր թուրքական իշխանությունների կողմից ամեն ինչ արվում է միայն մի նպատակով, որպեսզի նորանշանակ ընտրություններում, ավելի շատ ձայներ հավաքի իշխող կուսակցությունը: Թուրքիայի նախագահ Էրդողանն ուզում է հասնել բացարձակ իշխանության, որի հարցում կարծես սխալվել է, որովհետեւ այս վերջին գործողություններով ինքն էլ ավելի ձայներ կկորցնի: Նույն իշխող կուսակցությունում կային նաեւ ազգությամբ բավականին շատ քրդեր, որոնք այսօր, ուղղակի, ազգային շահերից ելնելով` կմոռանան իշխող կուսակցությանը եւ կմիանան PKK-ին, որը նախորդ ընտրություններում բավականին լուրջ ձայներ է հավաքել` զբաղեցնելով 4-րդ տեղը: Ես համոզված եմ, որ նույնիսկ, եթե որեւիցե մեկը համաձայներ կոալիցիա կազմել, որպեսզի ցրվեր այս խորհրդարանը, ապա սա Էրդողանի սրտով չէր լինելու, եւ այնպիսի պայմաններ կդնեին, որ դա տեղի չունենար: Էլի եմ կրկնում` Էրդողանը ձգտում է բացարձակ իշխանության` 51+, որն այլեւս չի ստացվի:
– Տեղի ունեցած բախումների արդյունքում ի՞նչ վնասներ է կրել մեր պատմական ժառանգությունը:
– Դրանք մասնակի են, բայց, կոպիտ ասած, պատմամշակութային արժեքներին վնաս չի հասցվել: Գնդակոծություններ եղել են Բինգյոլում, Դիարբեքիրի շրջաններում, Դերսիմում, ինչպես նաեւ որոշակի լարվածություն կա Վանի նահանգում: Սակայն այստեղ լայնամասշտաբ գործողություններ չկան, այլ կան ուղղակի պարտիզանական ուժեր, որոնք, չեմ կարծում, թե շոշափելի ավերածությունների կգնան:
– Այնուամենայնիվ, ի դեմս քրդերի, մենք կունենանք դաշնակի՞ց, թե մի նոր թշնամի:
– Թշնամությունը բացառվում է, եւ կարծում եմ` մենք այսօր չպետք է խառնվենք քուրդ-թուրքական հարաբերություններին: Ընդհանրապես, պետք է շատ զգույշ լինենք եւ կարողանանք պահել հարաբերություններ, որովհետեւ առաջնահերթ մեզ հետաքրքրում են մեր շահերը, այլ ոչ թե` քրդերի կամ թուրքերի: Այնպես որ, պետք է սպասել եւ ունենալ համբերություն, քանի որ հնարավորություն չունենք անմիջականորեն մասնակցել այդ գործընթացներին: Չնայած` որպես այդ երկրի նախկին քաղաքացիների ժառանգներ` բոլոր իրավունքներն էլ ունենք այդ երկրում, իհարկե, այն վերականգնելուց հետո, որին ձգտում ենք մենք` Արեւմտահայոց ազգային համագումար կազմակերպությունը:

«ԱՅՍ ՀԱՐՑԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է, ՔԱՆ ՀՈԳԵՎՈՐ»


–Ի դեպ, սեպտեմբերի 6-ին` կիրակի օրը, կայանալիք ամենամյա ուխտագնացությունը դեպի Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի չեղյալ է հայտարարվել եւ Պոլսի հայոց պատրիարքության տարածած հաղորդագրության համաձայն` չի կայանա նաեւ Սուրբ պատարագը` անվտանգության նկատառումներից ելնելով: Արդյո՞ք իրավիճակն այդքան պայթյունավտանգ է:
– Կան մարդկային տեսակներ, որոնք ուղղակի առիթից օգտվում են` ամեն անգամ ինչ-որ մի բան չանելու համար: Խոսքս վերաբերում է Պոլսո պատրիարքի փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, որն այս պահը օգտագործել է, որպեսզի Պատարագ չանի: Նա միշտ էլ դժգոհում է, որ հնարավորություններ չունի Պատարագ անելու, եւ մեղքը գցել այսօրվա լարված իրավիճակի վրա, սուտ ու սխալ է: Հենց հիմա Հայաստանից մի քանի կազմակերպություններ կան, որոնք  այնտեղ ուխտագնացության են տանում մարդկանց` առանց մտավախությունների: Հետեւաբար, չեմ կարծում, որ Պատարագն ուղղակի անվտանգության շահերից ելնելով չի արվում, այլ գոյություն ունի մեկ այլ շահ` տեղի է ունենալու Պոլսո պատրիարքի նոր ընտրություններ, որը խիստ քաղաքականացված է: Այնպես որ, կարծում եմ` այս հարցը ավելի շատ քաղաքական է, քան հոգեւոր ու անվտանգության խնդիր:

«ՈՐՊԵՍ ԱՎԱՆԴԱՊԱՇՏ ԱԶԳԻ ՔԱՂԱՔԱՑԻ` ԴԵՄ ԵՄ ԵՎ ԴԵՄ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ ՄԻԱՍԵՌ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»


–Վերադառնալով հայ իրականություն` հետաքրքիր է Ձեր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ, հատկապես որ Ձեր նախկին կուսակից ընկերները օրերս հանդիպում են ունեցել նախագահականում ու քննարկել այն ՀՀ նախագահի հետ:
– Ես հիմա պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել, լավ կլինի, որ ինձ մի քիչ ժամանակ տաք, որովհետեւ դրա հետ կապված պետք է ունենամ մի քանի հանդիպումներ ու քննարկումներ: Ինչպես գիտեք, այսօր ես անկուսակցական եմ, իմ դիրքորոշումն ինքս եմ արտահայտելու, թեպետ գտնվում եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեջ:
– Այսինքն` դիրքորոշում արտահայտելու համար Ձեզ ժամանա՞կ է պետք, որ սահմանադրության առաջադրված նախագիծն ուսումնասիրեք, թե՞ Ձեր որոշումը պետք է համաձայնեցնեք խմբակցության հետ:
– Պարզապես, նախագծում կան մի քանի կետեր, որոնց դեմ եմ: Ինքս չեմ հասցրել մանրակրկիտ ուսումնասիրել, բայց որպես ավանդապաշտ ազգի քաղաքացի` դեմ եմ եւ դեմ եմ լինելու միասեռ ամուսնություններին, ինչը կարող է ամրագրվել սահմանադրությունում: Իսկ ընդհանուր առմամբ` սահմանադրական բարեփոխումներին կողմ եմ, որովհետեւ գտնում եմ` այն նոր էջ կբացվի եւ օգուտ կբերի մեր երկրին: Չեմ կարծում, որ դրան արժե դեմ լինել, ուղղակի, մի քանի կետ կա, որոնք պետք է վերանայվեն եւ դրան անպայման կանդրադառնանք:

«ՄԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ, ՈՐԻ ՀԵՏ ԵՍ ԿԱՊ ՉՈՒՆԵՄ»


–Եվ մի վերջին հարց` կապված Ձեր ընկերության սնանկացման մասին մամուլում տարածված տեղեկությունների հետ: Դուք նշել էիք, որ դրանով պատվեր է կատարվում Ձեր դեմ, ի վերջո, գտա՞ք պատվիրատուին:
– Պատվիրատուին ես մոտավորապես գիտեմ, դա կարող են լինել մի քանի հոգի եւ ոչ թե մեկը: Դրա մասին չեմ ուզում խոսել եւ ավելորդություն եմ համարում նման ճղճիմ մեկնաբանությունները: Եվս մեկ անգամ կրկնում եմ` եթե որեւէ մի թերթում նման բան իմ հանդեպ գրվի եւ չապացուցվի, դատի եմ տալու: Էլի եմ ընդգծում` նա, ով նման ստահոդ լուրեր է տարածում եւ դրանից հաճույք է ստանում, ուղղակի, իրեն այդ հաճույքից կզրկեմ: Եթե կա հոդված, պետք է լինի ապացույց եւ պատասխան, ու դրա համար պատասխան են տալու` ով ուզում է լինի: Դրանք քաղաքական պատվերներ են, եւ կարծում եմ` արդեն հասկացել են, որ այլեւս չի կարելի նման բան անել: Ընդհանրապես, խորհուրդ կտամ լուրջ հարցերով զբաղվել, որովհետեւ չի կարելի այս ներքաղաքական իրավիճակում արտաքին քաղաքականության մեջ լրջորեն մխրճված մարդու հանդեպ նման սրիկայություններ անել: Եվ նույնիսկ մի ընկերության անունն են տալիս, որի հետ ես կապ չունեմ: Բայց ես արդեն գիտեմ, թե այն ում ընկերությունն է, որի տերն ուղղակի հիստերիայի մեջ էր եւ ուզում էր դատի տալ այդ հրապարակման համար:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարիՍեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշաններն են շահելուԳերմանիայում իշխող CDU/CSU դաշինքի վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 19%Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատունՀետախուզության տվյալներով՝ Պուտինը պլանավորում է պատերազմը տարածել այլ երկրներում. ԶելենսկիՌուսաստանից փախած Ալլա Պուգաչովայի թոռը կռվում է ռուսական բանակի կազմում՝ ՈւկրաինայումԿիևում հարձակման է ենթարկվել խոշոր պահեստային համալիրը (Տեսանյութ)Կիևում գրեթե բոլոր ուկրաինական հեռուստաալիքները փակվել ենԶապի փեսան մտել է Զապի հյուրանոցային համար ինքնաձիգով սպանելու աներոջը«Եվրոպան խուճապի մեջ է՝ տեսնելով Ուկրաինայի մոտալուտ պարտությունը». ԿՀՎ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա6 տարի առաջ այս օրը ընկան հազարավոր ՏՂԱՆԵՐՀետաքիքիր ազդանշան ԻՊՀԿ-իցՌուսական ուժերը մաքրել են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային «կաթսաներից» մեկը (Տեսանյութ, Քարտեզ)Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված