22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN

«ՈՐԵՎԷ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄ ՉՊԵՏՔ Է ԽՈՉԸՆԴՈՏԻ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԾԱՌԱՅԵԼՈՒՆ»

Արխիվ 12-16

«ՈՐԵՎԷ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄ ՉՊԵՏՔ Է ԽՈՉԸՆԴՈՏԻ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԾԱՌԱՅԵԼՈՒՆ»

 

«Ժառանգությունը» երեք   առաջարկ է ներկայացրել  սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, որից երկուսն ընդունվել է: «Իրավունքը»  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ պարզեց` ընդունո՞ւմ է հանրային որոշ շրջանակների մտահոգությունը, որոնք վերաբերում են միջազգային իրավունքի նորմերի գերակայությանը,  այլընտրանքային զինծառայության երկուանգամյա շեշտադրությանը, «ընտանիք» հասկացության  ձեւակերպմանը, երեխաների իրավունքներին: Մտահոգ հանրային շրջանակների կարծիքով` սա սպառնալիք  է մեր ազգային արժեահամակարգին:  «Մենք պատերազմող պետություն ենք, որեւէ միջազգային նորմ չպետք է խոչընդոտի, որ հայ երիտասարդը ծառայի բանակում: Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է հաշվի առնի իր մենթալիտետը»,- ասաց  քաղաքական գործիչը:
Միջազգային իրավունքի նորմերի գերակայության մասին խոսելիս էլ, «Ժառանգության» խմբակցության ղեկավարի խոսքով` եթե   դու` որպես պետություն, մաս ես կազմում որեւէ միջազգային կառույցի, քեզ համար պարզ պետք է լինի, որ միջազգային իրավունքի նորմը քեզ համար գերակայում է: «Բայց ոչ բոլոր նորմերն են, որ հարվածում են քո արժեհամակարգին ու անվտանգությանը, բայց  իսկապես կան նորմեր, որոնք պետք է դիտարկես քո արժեհամակարգի ու ավանդույթների տեսակյունից»,- եզրափակեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ